incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Խմբակային Տուրեր
Խմբակային Տուրեր
Երկուշաբթի/10:00     9-10 ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), Հին Արենի գործարան

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
25.06 USD
Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ (

Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս» ։ Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝  Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը: Հաջորդ կանգառը  «Թռչունների քարանձավ» հնագույն վայրն է: Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից և ունի 500 մ2 տարածք, որի մեծ մասը դեռ չի ուսումնասիրվել: Պեղումների արդյունքում քարանձավում հայտնաբերվել են մետաղական դանակներ, մրգի սերմեր, հացահատիկի, պարանների, խեցեղենի, հագուստի, չամիչի և սալորաչրի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-3500 թթ.: Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է, կանացի կիսաշրջազգեստ, որը վերագրվում է մ.թ.ա. 3900 թվականին, ինչպես նաև աշխարհի ամենահին գինեգործարանը։ Ներկայումս այս գինեգործարանը համարվում է աշխարհում ամենահինը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Քարանձավները բնակեցված չեն եղել, իսկ գինու սպառումը մարդկանց համար համարվել է ծես: Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի դեպի Արենի գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի ։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին: Այնուհետև վերադարձ Երևան:


 

Ուրբաթ/10:00     5-6 ժամ

Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն

Տևողությունը:
5-6 ժամ
Գին:
25.06 USD
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն

Ուղևորություն դեպի Գառնի: Գառնու տաճարը հայ թագավորների նախկին նստավայրն է եղել, Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարը։ Մեր շրջագայության հաջորդ կետը Գեղարդի վանական համալիրն է՝ ժայռափոր ճարտարապետական եզակի կառույց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հանգիստ։ Լավաշի թխում. Հայկական լավաշը հայերի էությունն է, այն ոչ միայն հաց է, այև  հավատք, աղոթք, լուսավորվածություն ։ Հայկական հացը մեր սրբությունն է։ Աղոթում ենք, աղոթել ենք և կաղոթենք: Վերադարձ Երևան: Էքսկուրսիաների ընթացքում մասնակիցներին կհյուրասիրեն զովացուցիչ ըմպելիքներ և բլիթներ: Գինը ներառում է բոլոր մուտքի տոմսերը: Մինչև 12 տարեկան երեխաների համար 50% զեղչ: Բաց մի թողեք հանգստանալու և Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը տեսնելու հնարավորությունը:


Չորեքշաբթի /09:00     8-9 ժամ

Ամբերդ, Արագած, Այբուբենի Հուշարձան (Տառերի Պուրակ), Սաղմոսավանք

Տևողությունը:
8-9 ժամ
Գին:
30.13 USD
Ամբերդ, Արագած, Այբուբենի Հուշարձան (Տառերի Պուրակ), Սաղմոսավանք

Էքսկուրսիա դեպի Ամբերդ: Այն պատմական համալիր է, որը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Համալիրը բաղկացած է 7-րդ դարի ամրոցից և 11-րդ դարի եկեղեցուց ։ Այնուհետև կբարձրանանք Արագած լեռը՝ Հայաստանի ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի գագաթին կա մի փոքրիկ և սառը լիճ՝ Քարի լիճը։. Այն գտնվում է 3200 մ բարձրության վրա, որտեղից բացվում է հրաշալի համայնապատկեր դեպի Արարատյան դաշտ։ Հաջորդ կանգառը Տառերի պուրակի մոտ է՝  2005 թվականին հայոց այբուբենի 1600-ամյակի առթիվ ստեղծված հուշարձանի։ Դուք նաև հնարավորություն կունենաք տեսնել Սաղմոսավանքը և մասնակցել հայկական քաղցրավենիքի պատրաստման վարպետության դասին: Այնուհետև վերադարձ Երևան:


Երկուշաբթի/10:00     6-7 ժամ

Սևանա լիճ (Սևանավանք), ազգային պարերի ցուցադրություն, Հայրավանք

Տևողությունը:
6-7 ժամ
Գին:
27.59 USD
Սևանա լիճ (Սևանավանք), ազգային պարերի ցուցադրություն, Հայրավանք

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը ։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը ։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով ։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում դիտողի վրա: Ազգային պարերի ցուցադրություն:


Չորեքշաբթի/10:00     4-5 ժամ

Էջմիածին, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոց

Տևողությունը:
4-5 ժամ
Գին:
22.53 USD
Էջմիածին, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոց

Ուղևորություն դեպի յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ վայր ՝ Հայոց Վատիկան` Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրը: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։ Այս վայրում են պահվում քրիստոնեական շատ նշանակալի մասունքներ՝ Քրիստոսին խոցած գեղարդը, Նոյան Տապանի մասնիկը և Ս.Գրիգոր Լուսավորչի Աջը: Դուք նաև կուսումնասիրեք 603 թվականին կառուցված Սուրբ Գայանե Բազիլիկան, 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարը և ավելի ուշ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցին։ Այս բոլոր եկեղեցիները Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։ Այցելություն «Էջմիածնի գանձեր» թանգարան: Հետդարձի ճանապարհին կուսումնասիրեք Զվարթնոցի հնագույն Մայր տաճարի ավերակները։ Էջմիածնի Հրապարակի հարևանությամբ է գտնվում Մայր տաճարը, որը հիմնադրվել է մ.թ. 301 թվականին ։ Այնուհետև վերադարձ Երևան:

Կիրակի/10:00     4-5 ժամ

Էջմիածին (Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ), Զվարթնոց

Տևողությունը:
4-5 ժամ
Գին:
22.53 USD
Էջմիածին (Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ), Զվարթնոց

Ուղևորություն դեպի յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ վայր՝ Հայոց Վատիկան` Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրը: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։ Այս վայրում են պահվում քրիստոնեական շատ նշանակալի սրբավայրեր ՝ Քրիստոսին խոցած գեղարդը, Նոյան Տապանի մասնիկը և Ս.Գրիգոր Լուսավորչի Աջը:

Դուք նաև կուսումնասիրեք 603 թվականին կառուցված Սուրբ Գայանե Բազիլիկան, 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարը և ավելի ուշ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցին։ Այս բոլոր եկեղեցիները Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։ Հետդարձի ճանապարհին կուսումնասիրեք Զվարթնոցի հնագույն Մայր տաճարի ավերակները։ Էջմիածնի Հրապարակի հարևանությամբ է գտնվում Մայր տաճարը, որը հիմնադրվել է մ.թ. 301 թվականին։ Այնուհետև վերադարձ Երևան:


 

Ուրբաթ/10:00     9-10 ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, «Հին Արենի» գինու գործարան

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
27.59 USD
Խոր Վիրապ, Նորավանք, «Հին Արենի» գինու գործարան

Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ վանք, որը հայտնի է իր գտնվելու վայրով` Արարատ լեռան ստորոտին: Այս էքսկուրսիայի շրջանակներում կտեսնեք նաև Նորավանքը` XIII-XIVդդ.: Հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքում է: Այստեղ կարող եք քայլել հանքային ջրերի պատկերասրահով, ինչպես նաև կտեսնեք գեղեցիկ ջրվեժը: Երևան վերադառնալուն պես կտեսնեք նաև Արենի գինու գործարանը և կհամտեսեք համեղ գինի:


Շաբաթ/10:00     9-10 ժամ

Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
27.59 USD
Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը ՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը ։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում: Նույն օրը դուք կծանոթանաք նաև հայկական Շվեյցարիային՝ Դիլիջանին։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ։ Այնուհետև կկատարենք Փոքր շրջայց Հին Դիլիջանում և կմեկնենք քաղաքից դուրս՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12դդ.): Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է(12-13-րդ դդ.), որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական խոշորագույն կենտրոններից է: Այնուհետև վերադարձ Երևան:

Հինգշաբթի/09:00     9-10 ժամ

Ծաղկաձոր, Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին)

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
30.13 USD
Ծաղկաձոր, Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին)

Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր քաղաք: Շրջայց քաղաքում, այցելություն Կեչառիս վանք: Կերթևեկեք ճոպանուղով: Այնուհետև էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան:  Այսօր դուք կայցելեք նաև հայկական Շվեյցարիան՝ Դիլիջան։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ: Փոքր էքսկուրսիա Հին Դիլիջանում և մեկնում քաղաքից դուրս ՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա, Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12-րդ դարեր)։ Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է (12-13-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկն է: Այնուհետև վերադարձ Երևան:


Երեքշաբթի/08:30     14-15 ժամ

«Հին Արենի» գինու գործարան, Տաթև- ճոպանուղի, Խնձորեսկ

Տևողությունը:
14-15 ժամ
Գին:
47.85 USD
«Հին Արենի» գինու գործարան, Տաթև- ճոպանուղի, Խնձորեսկ
Ուրբաթ/10:00, Երկուծաբթի/10։00     9-10 ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարայր (Թռչունների քարանձավ), Հին Արենի գինու գործարան

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
30.13 USD
Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարայր (Թռչունների քարանձավ), Հին Արենի գինու գործարան

Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս»։ Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝  Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը: Հաջորդ կանգառը  «Թռչունների քարանձավ» հնագույն վայրն է: Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից և ունի 500 մ2 տարածք, որի մեծ մասը դեռ չի ուսումնասիրվել: Պեղումների արդյունքում քարանձավում հայտնաբերվել են մետաղական դանակներ, մրգի սերմեր, հացահատիկի, պարանների, խեցեղենի, հագուստի, չամիչի և սալորաչրի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-3500 թթ.: Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է, կանացի կիսաշրջազգեստ, որը վերագրվում է մ.թ.ա. 3900 թվականին, ինչպես նաև աշխարհի ամենահին գինեգործարանը։ Ներկայումս այս գինեգործարանը համարվում է աշխարհում ամենահինը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Քարանձավները բնակեցված չեն եղել, իսկ գինու սպառումը մարդկանց համար համարվել է ծես: Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի դեպի Արենի գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի ։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին: Այնուհետև վերադարձ Երևան:


Ուրբաթ/09:00     7-8 ժամ

Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Կարմրավոր, Օշական

Տևողությունը:
7-8 ժամ
Գին:
22.78 USD
Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Կարմրավոր, Օշական
Ուրբաթ/10:00     7-8 ժամ

Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սևանա լիճ (Սևանավանք)

Տևողությունը:
7-8 ժամ
Գին:
27.85 USD
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սևանա լիճ (Սևանավանք)
Ուրբաթ / Կիրակի 16:00     5-6 ժամ

Գառնի, Գեղարդ երեկոյան 

Տևողությունը:
5-6 ժամ
Գին:
14.94 USD
Գառնի, Գեղարդ երեկոյան 
Շաբաթ/08:30     13-14 Ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև - ճոպանուղի

Տևողությունը:
13-14 Ժամ
Գին:
49.37 USD
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև - ճոպանուղի
Շաբաթ/10:00     9-10 ժամ

Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
25.06 USD
Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

 

 

Հինգշաբթի/08:30     13-14 ժամ

«Հին Արենի» գինու գործարան, Տաթև - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ

Տևողությունը:
13-14 ժամ
Գին:
47.85 USD
«Հին Արենի» գինու գործարան, Տաթև - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ
Շաբաթ/08:00     10 -11 ժամ

Լաստիվեր և Yell-Extreme Park-ի այցելություն

Տևողությունը:
10 -11 ժամ
Գին:
18.99 USD
Լաստիվեր և Yell-Extreme Park-ի այցելություն
Կիրակի/10:00     7-8 ժամ

Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորոված

Տևողությունը:
7-8 ժամ
Գին:
25.06 USD
Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորոված
Կիրակի/09:00     11-12 ժամ

Տառերի պուրակ, Լոռի բերդ, Սանահին, Հաղպատ, Գնթունիք

Տևողությունը:
11-12 ժամ
Գին:
30.38 USD
Տառերի պուրակ, Լոռի բերդ, Սանահին, Հաղպատ, Գնթունիք
Երեքշաբթի/09։00     10-11 ժամ

Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարանՍև բերդ, զբոսանք-էքսկուրսիա հին քաղաքի փողոցներով), Հառիճավանք

Տևողությունը:
10-11 ժամ
Գին:
27.59 USD
Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ, զբոսանք-էքսկուրսիա հին քաղաքի փողոցներով), Հառիճավանք
Շաբաթ / Կիրակի / 09:30     11-12 ժամ

Ռաֆթինգ Դեբեդ գետում, Քոբայրի վանք 

Տևողությունը:
11-12 ժամ
Գին:
37.97 USD
Ռաֆթինգ Դեբեդ գետում, Քոբայրի վանք 

Ռաֆթինգ Դեբեդ գետում: Էքստրեմալ սպորտի սիրահարներին սպասվում է տպավորություններով լի օր: Ներառում է ռաֆթինգ (նավարկություն Դեբեդ գետում), Ջամփինգ (թռիչք՝ կամրջի վրայից) և սլայդինգ (սահում դեպի գետը՝ շրջած նավակների վրայով)

Երկուշաբթի - Կիրակի / 07.00     4-5 ժամ

Թռիչք օդապարիկով

Տևողությունը:
4-5 ժամ
Գին:
215.19 USD
Թռիչք օդապարիկով

Բացահայտեք Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից: Ստացեք անմոռանալի տպավորություններ և վայելեք հիանալի տեսարանները վերևից: Թռիչքը սկսվում է արևածագից 1-2 ժամ հետո և տևում է 40-90 րոպե`կախված եղանակային պայմաններից։

Չորեքշաբթի/10:00     5-6 ժամ

Շրջայց Երևանում` Էրեբունի թանգարան,"Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, Արարատ կոնյակի գործարան

Տևողությունը:
5-6 ժամ
Գին:
27.85 USD
Շրջայց Երևանում` Էրեբունի թանգարան,
Երեքշաբթի-Չորեքշաբթի-Ոիրբաթ/ 90:00     3 օր

Տուր դեպի Արցախ

Տևողությունը:
3 օր
Գին:
200 USD
Տուր դեպի Արցախ

ձեր հարցումը

Ընդամենը 0 USD
© 2023 EdenTour. All rights reserved.