Մայլեռ Լեռնադահուկային համալիրը գտնվում է Զվարթնոց ﬕջազգային օդանավակայանից 62 կիլոﬔտր հեռավորության վրա, ինչը հնարավորություն է տալիս հասնել համալիր 1 ժամ ավտոﬔքենայով երթևեկելով։
Հանգստավայրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։
2024/2025 սեզոնին Մայլեռում կգործեն ևս երկու ՝ Angeline(Էնջըլայն) ﬔկ և Angeline երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք հնարավորություն կընձեռեն հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ, Արա, Արագած և Հատիս լեռները և շուրջ 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ համապատասխան գունային որակավորուﬓերով:
Ընդհանուր առմամբ, Մայլերը լավ հնարավորություն է Ձմեռային սպորտի սիրահարների համար, և կպահպանի բազմություն հյուրերի՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: