incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Խմբակային Տուրեր
Խմբակային Տուրեր
Երկուշաբթի/10:00     9-10 ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), Հին Արենի գինու գործարան

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
25.06 USD
Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ (

Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս» ։ Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝  Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը:

Հաջորդ կանգառը  «Թռչունների քարանձավ» հնագույն վայրն է: Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից և ունի 500 մ2 տարածք, որի մեծ մասը դեռ չի ուսումնասիրվել: Պեղումների արդյունքում քարանձավում հայտնաբերվել են մետաղական դանակներ, մրգի սերմեր, հացահատիկի, պարանների, խեցեղենի, հագուստի, չամիչի և սալորաչրի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-3500 թթ.: Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է, կանացի կիսաշրջազգեստ, որը վերագրվում է մ.թ.ա. 3900 թվականին, ինչպես նաև աշխարհի ամենահին գինեգործարանը։ Ներկայումս այս գինեգործարանը համարվում է աշխարհում ամենահինը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Քարանձավները բնակեցված չեն եղել, իսկ գինու սպառումը մարդկանց համար համարվել է ծես:

Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի դեպի Արենի գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին: Այնուհետև վերադարձ Երևան:


Ուրբաթ/10:00     5-6 ժամ

Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն

Տևողությունը:
5-6 ժամ
Գին:
25.06 USD
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն

Ուղևորություն դեպի Գառնի: Գառնու տաճարը հայ թագավորների նախկին նստավայրն է եղել, Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարը։ Մեր շրջագայության հաջորդ կետը Գեղարդի վանական համալիրն է՝ ժայռափոր ճարտարապետական եզակի կառույց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հանգիստ։ Լավաշի թխում. Հայկական լավաշը հայերի էությունն է, այն ոչ միայն հաց է, այև  հավատք, աղոթք, լուսավորվածություն ։ Հայկական հացը մեր սրբությունն է։ Աղոթում ենք, աղոթել ենք և կաղոթենք: Վերադարձ Երևան: Էքսկուրսիաների ընթացքում մասնակիցներին կհյուրասիրեն զովացուցիչ ըմպելիքներ և բլիթներ: Գինը ներառում է բոլոր մուտքի տոմսերը: Մինչև 12 տարեկան երեխաների համար 50% զեղչ: Բաց մի թողեք հանգստանալու և Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը տեսնելու հնարավորությունը:


Ջավախք 2 օր     Ջավախք 2 օր

 

Ջավախք 2 օր

Տևողությունը:
Ջավախք 2 օր
Գին:
83.54 USD
 
Ջավախք 2 օր

 

Ջավախքը Մեծ Հայքի Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է։ Այն հարուստ է ինչպես գեղատեսիլ բնության հրաշալիքներով, այնպես էլ մարդակերտ գլուխգործոցներով, որոնք պատմամշակութային կարևոր արժեք են ներկայացնում։ 

Երկօրյա այս հագեցած ուղևորության ընթացքում մենք կայցելենք Ջավախքի մի շարք տպավորիչ վայրեր, որոնց թվում են Դաշբաշի ապակե կամուրջը, Ջավախքի գեղեցկուհի Փարվանա լիճը, որտեղ  հնարավորություն կունենանք համտեսելու լճի ձուկը` ամենահամեղ տարբերակով պատրաստած։ Կլինենք խորհրդավոր Վարձիայում, կտեսնենք  Ախալցխայի հեքիաթային Ռաբաթ բերդը, Խերթվիսի ու Ախալքալաքի հզոր բերդերը, Ղաուրմայի հոյակերտ կամուրջը, կվայելենք Թմկաբերդի տպավորիչ տեսարանը, կլինենք մի շարք այլ հրաշալի վայրերում, բնության գողտրիկ անկյուններում։ Իսկ այս ամենը ամբողջական տեսք կստանա համեմվելով ջավախքյան հյուրասիրությամբ և հյուրընկալությամբ։ 

Երեկոյան ընթրիքը կլինի ամենահամեղը, քանի որ կունենանք նաև հնարավորություն մասնակցելու խինկալի պատրաստման վարպետաց դաս:

Չորեքշաբթի /09:00     8-9 ժամ

Ամբերդ, Արագած, Այբուբենի Հուշարձան (Տառերի Պուրակ), Սաղմոսավանք

Տևողությունը:
8-9 ժամ
Գին:
30.13 USD
Ամբերդ, Արագած, Այբուբենի Հուշարձան (Տառերի Պուրակ), Սաղմոսավանք

Էքսկուրսիա դեպի Ամբերդ: Այն պատմական համալիր է, որը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Համալիրը բաղկացած է 7-րդ դարի ամրոցից և 11-րդ դարի եկեղեցուց ։ Այնուհետև կբարձրանանք Արագած լեռը՝ Հայաստանի ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի գագաթին կա մի փոքրիկ և սառը լիճ՝ Քարի լիճը։. Այն գտնվում է 3200 մ բարձրության վրա, որտեղից բացվում է հրաշալի համայնապատկեր դեպի Արարատյան դաշտ։ Հաջորդ կանգառը Տառերի պուրակի մոտ է՝  2005 թվականին հայոց այբուբենի 1600-ամյակի առթիվ ստեղծված հուշարձանի։ Դուք նաև հնարավորություն կունենաք տեսնել Սաղմոսավանքը և մասնակցել հայկական քաղցրավենիքի պատրաստման վարպետության դասին: Այնուհետև վերադարձ Երևան:


Երկուշաբթի/10:00     6-7 ժամ

Սևանա լիճ (Սևանավանք), ազգային պարերի ցուցադրություն, Հայրավանք

Տևողությունը:
6-7 ժամ
Գին:
27.59 USD
Սևանա լիճ (Սևանավանք), ազգային պարերի ցուցադրություն, Հայրավանք

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը ։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը ։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով ։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում դիտողի վրա: Ազգային պարերի ցուցադրություն:


Չորեքշաբթի/10:00     4-5 ժամ

Էջմիածին, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոց

Տևողությունը:
4-5 ժամ
Գին:
22.53 USD
Էջմիածին, Էջմիածնի գանձեր թանգարան, Զվարթնոց

Ուղևորություն դեպի յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ վայր ՝ Հայոց Վատիկան` Էջմիածին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրը: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։ Այս վայրում են պահվում քրիստոնեական շատ նշանակալի մասունքներ՝ Քրիստոսին խոցած գեղարդը, Նոյան Տապանի մասնիկը և Ս.Գրիգոր Լուսավորչի Աջը: Դուք նաև կուսումնասիրեք 603 թվականին կառուցված Սուրբ Գայանե Բազիլիկան, 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարը և ավելի ուշ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցին։ Այս բոլոր եկեղեցիները Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։ Այցելություն «Էջմիածնի գանձեր» թանգարան: Հետդարձի ճանապարհին կուսումնասիրեք Զվարթնոցի հնագույն Մայր տաճարի ավերակները։ Էջմիածնի Հրապարակի հարևանությամբ է գտնվում Մայր տաճարը, որը հիմնադրվել է մ.թ. 301 թվականին ։ Այնուհետև վերադարձ Երևան:

Կիրակի/10:00     4-5 ժամ

Էջմիածին (Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ), Զվարթնոց

Տևողությունը:
4-5 ժամ
Գին:
22.53 USD
Էջմիածին (Սբ․ Հռիփսիմե, Սբ․ Գայանե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ), Զվարթնոց

Ուղևորություն դեպի յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ վայր՝ Հայոց Վատիկան` Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական նստավայրը: Հայերի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը։ Այս վայրում են պահվում քրիստոնեական շատ նշանակալի սրբավայրեր ՝ Քրիստոսին խոցած գեղարդը, Նոյան Տապանի մասնիկը և Ս.Գրիգոր Լուսավորչի Աջը:

Դուք նաև կուսումնասիրեք 603 թվականին կառուցված Սուրբ Գայանե Բազիլիկան, 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարը և ավելի ուշ՝ Սուրբ Շողակաթ եկեղեցին։ Այս բոլոր եկեղեցիները Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։ Հետդարձի ճանապարհին կուսումնասիրեք Զվարթնոցի հնագույն Մայր տաճարի ավերակները։ Էջմիածնի Հրապարակի հարևանությամբ է գտնվում Մայր տաճարը, որը հիմնադրվել է մ.թ. 301 թվականին։ Այնուհետև վերադարձ Երևան:


 

Ուրբաթ/10:00     9-10 ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, «Հին Արենի» գինու գործարան

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
27.59 USD
Խոր Վիրապ, Նորավանք, «Հին Արենի» գինու գործարան

Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ վանք, որը հայտնի է իր գտնվելու վայրով` Արարատ լեռան ստորոտին: Այս էքսկուրսիայի շրջանակներում կտեսնեք նաև Նորավանքը` XIII-XIVդդ.: Հաջորդ կանգառը Ջերմուկ քաղաքում է: Այստեղ կարող եք քայլել հանքային ջրերի պատկերասրահով, ինչպես նաև կտեսնեք գեղեցիկ ջրվեժը: Երևան վերադառնալուն պես կտեսնեք նաև Արենի գինու գործարանը և կհամտեսեք համեղ գինի:


Շաբաթ/10:00     9-10 ժամ

Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
27.59 USD
Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում:

Նույն օրը դուք կծանոթանաք նաև հայկական Շվեյցարիային՝ Դիլիջանին։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ։

Այնուհետև կկատարենք Փոքր շրջայց Հին Դիլիջանում և կմեկնենք քաղաքից դուրս՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12դդ.):

Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է(12-13-րդ դդ.), որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական խոշորագույն կենտրոններից է: Այնուհետև վերադարձ Երևան:

Հինգշաբթի/09:00     9-10 ժամ

Ծաղկաձոր, Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին)

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
30.13 USD
Ծաղկաձոր, Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին)

Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր քաղաք: Շրջայց քաղաքում, այցելություն Կեչառիս վանք: Կերթևեկեք ճոպանուղով: Այնուհետև էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան:  Այսօր դուք կայցելեք նաև հայկական Շվեյցարիան՝ Դիլիջան։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ: Փոքր էքսկուրսիա Հին Դիլիջանում և մեկնում քաղաքից դուրս ՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա, Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12-րդ դարեր)։ Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է (12-13-րդ դարեր), որը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային, կրթական և կրոնական կենտրոններից մեկն է: Այնուհետև վերադարձ Երևան:


Երեքշաբթի/08:30     14-15 ժամ

«Հին Արենի» գինու գործարան, Տաթև- ճոպանուղի, Խնձորեսկ

Տևողությունը:
14-15 ժամ
Գին:
47.85 USD
«Հին Արենի» գինու գործարան, Տաթև- ճոպանուղի, Խնձորեսկ

Էքսկուրսիա դեպի «Արենի» գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին:

Այնուհետև Տաթևեր ճոպանուղով կհասնեք Տաթևի վանքը։

Հաջորդիվ Ձեզ շատ հետաքրքիր էքսկուրսիա է սպասում դեպի Խնձորեսկ գյուղ։ Այն հայկական գյուղ է, որտեղ մոտ 3000 քարանձավային տարածք կա։ Հնում եղել է Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը և ունեցել է 15000 բնակչություն։ Վերադարձ Երևան:


Ուրբաթ/10:00, Երկուշաբթի/10։00     9-10 ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, Թռչունների քարանձավ, Հին Արենի գործարան

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
30.13 USD
Խոր Վիրապ, Նորավանք, Թռչունների քարանձավ, Հին Արենի գործարան

Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս»։ Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝  Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը:

Հաջորդ կանգառը  «Թռչունների քարանձավ» հնագույն վայրն է: Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից և ունի 500 մ2 տարածք, որի մեծ մասը դեռ չի ուսումնասիրվել: Պեղումների արդյունքում քարանձավում հայտնաբերվել են մետաղական դանակներ, մրգի սերմեր, հացահատիկի, պարանների, խեցեղենի, հագուստի, չամիչի և սալորաչրի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-3500 թթ.: Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է, կանացի կիսաշրջազգեստ, որը վերագրվում է մ.թ.ա. 3900 թվականին, ինչպես նաև աշխարհի ամենահին գինեգործարանը։ Ներկայումս այս գինեգործարանը համարվում է աշխարհում ամենահինը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Քարանձավները բնակեցված չեն եղել, իսկ գինու սպառումը մարդկանց համար համարվել է ծես:

Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի դեպի Արենի գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին: Այնուհետև վերադարձ Երևան:


Ուրբաթ/09:00     7-8 ժամ

Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Կարմրավոր, Օշական

Տևողությունը:
7-8 ժամ
Գին:
22.78 USD
Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Կարմրավոր, Օշական

Էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք: Սաղմոսավանքը գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա՝ Քասախ գետի բարձրադիր կիրճի մոտ։ Վանքը հիմնադրվել է 1215 թվականին, երբ Վաչե Վաչուտյան իշխանը հրամայել է կառուցել Սուրբ Սիոն տաճարը։

 

Հաջորդ կանգառը Հայոց այբուբենի հուշարձանն է, որը ստեղծվել է 2005 թվականին՝  հայոց այբուբենի 1600-ամյակի կապակցությամբ։

Հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան լանջին։

 

Հաջորդ կանգառը Ամբերդ ամրոցի մոտ է։ Այնուհետև Ձեզ սպասում է հայկական քաղցրավենիքի պատրաստման վարպետության դաս:

Էքսկուրսիան ներառում է նաև շրջայց Կարմրավոր և Օշական եկեղեցիներում:


Ուրբաթ/10:00     7-8 ժամ

Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սևանա լիճ (Սևանավանք)

Տևողությունը:
7-8 ժամ
Գին:
27.85 USD
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սևանա լիճ (Սևանավանք)

Ուղևորություն դեպի Գառնի: Գառնու տաճարը հայ թագավորների նախկին նստավայրն է, Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարը։ 

Մեր շրջագայության հաջորդ կետը Գեղարդի վանական համալիրն է՝ ժայռափոր ճարտարապետական եզակի կառույց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հանգիստ։ 

Լավաշի թխում. Հայկական լավաշը հայերի էությունն է, այն ոչ միայն հաց է, այլ նաև հավատք, աղոթք, լուսավորվածություն ։ Հայկական հացը մեր սրբությունն է․ աղոթել ենք, աղոթում ենք և կաղոթենք: 

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը ՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կհիացնեն Ձեզ։  Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում դիտողի վրա: Վերադարձ Երևան: Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցներին կհյուրասիրեն զովացուցիչ ըմպելիքներ և բլիթներ: Արժեքը ներառում է բոլոր մուտքի տոմսերը. Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ: Բաց մի թողեք հանգստանալու և Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը տեսնելու հնարավորությունը:


Ուրբաթ / Կիրակի 16:00     5-6 ժամ

Գառնի, Գեղարդ երեկոյան 

Տևողությունը:
5-6 ժամ
Գին:
14.94 USD
Գառնի, Գեղարդ երեկոյան 

Ուղևորություն դեպի Գառնի: Գառնու տաճարը հայ թագավորների նախկին նստավայրն է, Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարը։

Մեր շրջագայության հաջորդ կետը Գեղարդի վանական համալիրն է՝ ժայռափոր ճարտարապետական եզակի կառույց, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Էքսկուրսիաների ընթացքում մասնակիցներին կհյուրասիրեն զովացուցիչ ըմպելիքներ և բլիթներ: Արժեքը չի ներառում մուտքի վճարները:


Շաբաթ/08:30     13-14 Ժամ

Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև - ճոպանուղի

Տևողությունը:
13-14 Ժամ
Գին:
49.37 USD
Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև - ճոպանուղի

Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս»։

Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝  Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը:

Հաջորդ կետը Նորավանքն է՝ միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանակալի կենտրոններից, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Արփա գետի հովտի կիրճում և շրջապատված է դժվարանցանելի ժայռերով:

Հաջորդիվ կտեսնենք Տաթևի վանքը՝ հնագույն հուշարձան, որը կառուցվել է 9-րդ դարում։ Կարելի է ասել, որ այս համալիրը համարվում է հայկական ճարտարապետության գոհարը։ Վանքի և շրջակա բնության ներդաշնակությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին տեղափոխվել դեպի անցյալ և զգալ անցյալի ոգին:

Իսկ դեպի վանք կհասնենք  «Տաթևի թևեր» ճոպանուղով՝ Հայաստանի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ), որը կառուցվել է 2012թ.: Հենց այն Ձեզ կտանի դեպի Հայաստանի բնական և պատմական գանձերը՝ Տաթևի վանական համալիր: Այս ճամփորդությունը թույլ կտա Ձեզ վայելել Որոտան գետի կիրճի հիասքանչ գեղեցկությունը։ Խցիկը շարժվում է ժամում մոտ 37 կմ (23 մղոն) արագությամբ, իսկ միակողմանի ճանապարհորդությունը տևում է մոտ 12 րոպե: Եթե Դուք սուր զգացողությունների սիրահար եք, բայց միևնույն ժամանակ չեք նախընտրում ծայրահեղությունը, ապա գեղատեսիլ կիրճի վրայով նման թռիչքը կարող է հիանալի փոխարինող հանդիսանալ։


Շաբաթ/10:00     9-10 ժամ

Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Տևողությունը:
9-10 ժամ
Գին:
25.06 USD
Սևանա լիճ (Սևանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում:

Նույն օրը դուք կծանոթանաք նաև հայկական Շվեյցարիային՝ Դիլիջանին։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ։

Այնուհետև կկատարենք Փոքր շրջայց Հին Դիլիջանում և կմեկնենք քաղաքից դուրս՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12դդ.):

Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է(12-13-րդ դդ.), որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական խոշորագույն կենտրոններից է: Այնուհետև վերադարձ Երևան:

Հինգշաբթի/08:30     13-14 ժամ

«Հին Արենի» գինու գործարան, Տաթև - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ

Տևողությունը:
13-14 ժամ
Գին:
47.85 USD
«Հին Արենի» գինու գործարան, Տաթև - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ

Էքսկուրսիա դեպի «Արենի» գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին:

Այնուհետև «Տաթևեր» ճոպանուղով կհասնեք Տաթևի վանք։ Վերադարձի ճանապարհին կտեսնեք հիասքանչ Շաքիի ջրվեժը։ Այնուհետև Վերադարձ Երևան:


Շաբաթ/08:00     10 -11 ժամ

Լաստիվեր և Yell-Extreme Park-ի այցելություն

Տևողությունը:
10 -11 ժամ
Գին:
18.99 USD
Լաստիվեր և Yell-Extreme Park-ի այցելություն

Լաստիվերը եզակի վայր է, որը գտնվում է Խաչաղբյուր գետի կիրճում, Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Ձեզ սպասում է 6 կմ քայլարշավ անտառների և քարանձավների միջով, որտեղ կարող եք տեսնել ջրվեժներ և յուրօրինակ ծառերից տներ: Ձեզ հետ վերցրեք հարմարավետ հագուստ և կոշիկներ: Այնուհետև կուղևորվենք Yell Extreme Park, որտեղ կարելի է զբաղվել ZipLine-ով ։

Տուրի արժեքի մեջ ներառված չեն մուտքի տոմսերը դեպի Լաստիվեր (1000 դրամ) և զիփլայնը (սկսած 13,000 դրամից):


Կիրակի/10:00     7-8 ժամ

Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորոված

Տևողությունը:
7-8 ժամ
Գին:
25.06 USD
Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորոված

Էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր քաղաք: Շրջայց քաղաքում, այցելություն Կեչառիս վանք: Ճոպանուղի, մեկ կանգառ:

Այնուհետև էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կհիացնեն Ձեզ։  Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի  բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան: Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում դիտողի վրա: 


Կիրակի/09:00     11-12 ժամ

Տառերի պուրակ, Լոռի բերդ, Սանահին, Հաղպատ, Գնթունիք

Տևողությունը:
11-12 ժամ
Գին:
30.38 USD
Տառերի պուրակ, Լոռի բերդ, Սանահին, Հաղպատ, Գնթունիք

Էքսկուրսիա Հայոց այբուբենի հուշարձանում: Հայոց այբուբենի հուշարձանը ստեղծվել է 2005 թվականին՝ հայոց այբուբենի 1600-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում ՝ Արագած լեռան լանջին։

Այնուհետև կանգառ Լոռի բերդի մոտ։ Ազգային ուտեստների հետաքրքիր վարպետության դաս:

Այնուհետև շրջայց Սանահին և Հաղպատ վանքերում: Դուք հնարավորություն կունենաք գնել համեղ ուտեստներ Ապարան քաղաքի հայտնի "Գնթունիք" հացաբուլկեղենից:

Երեքշաբթի/09։00     10-11 ժամ

Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարանՍև բերդ, զբոսանք հին փողոցներով), Հառիճավանք

Տևողությունը:
10-11 ժամ
Գին:
27.59 USD
Գյումրի (Քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ, զբոսանք հին փողոցներով), Հառիճավանք

Էքսկուրսիա դեպի Դաշտադեմի Բերդ, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Գրավոր աղբյուրներում տեղեկություն չի պահպանվել ամրոցների համալիրի կառուցման ժամանակաշրջանի մասին ։ Ամենահին ամրոցը ամրոց-միջնաբերդն է։ Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է Կամսարականների կողմից 7-րդ դարում ՝ ուրարտական շրջանի կառույցի հիմքի վրա։

Էքսկուրսիա դեպի քաղաք Գյումրի (հին քաղաք, քաղաքային կենցաղի թանգարան, Սև բերդ, Հայտնի ձկնաբուծարան և ռեստորան): Գիշերակաց Գյումրիում: Մեր տուրի վերջին կետը Գյումրի քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մարմարաշեն եկեղեցու մոտ է (10-13-րդ դդ.): Վերադարձ Երևան:

Շաբաթ / Կիրակի / 09:30     11-12 ժամ

Ռաֆթինգ Դեբեդ գետում, Քոբայրի վանք 

Տևողությունը:
11-12 ժամ
Գին:
37.97 USD
Ռաֆթինգ Դեբեդ գետում, Քոբայրի վանք 

Ռաֆթինգ Դեբեդ գետի վրա: Էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին սպասվում է տպավորություններով լի օր։ Տուրը ներառում է արշավ դեպի Քոբայրի վանք, ռաֆթինգ (նավարկություն Դեբեդ գետում), ցատկ/Ջամփինգ (թռիչք՝ կամրջի վրայից), սլայդինգ (սահում դեպի գետը՝ շրջած նավակների վրայով):


Երկուշաբթի - Կիրակի / 07.00     4-5 ժամ

Թռիչք օդապարիկով

Տևողությունը:
4-5 ժամ
Գին:
215.19 USD
Թռիչք օդապարիկով

Բացահայտեք Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից: Ստացեք անմոռանալի տպավորություններ և վայելեք հիանալի տեսարանները վերևից: Թռիչքը սկսվում է արևածագից 1-2 ժամ հետո և տևում է 40-90 րոպե`կախված եղանակային պայմաններից։

Չորեքշաբթի/10:00     5-6 ժամ

Շրջայց Երևանում` Էրեբունի թանգարան,«Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, Արարատ կոնյակի գործարան

Տևողությունը:
5-6 ժամ
Գին:
27.85 USD
Շրջայց Երևանում` Էրեբունի թանգարան,«Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան, Արարատ կոնյակի գործարան

Առաջինը կշրջեք մայրաքաղաք Երևանով, որն ավելի հին է, քան Հռոմը: Դուք կտեսնեք Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը և Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, կդիտեք Վերնիսաժի նկարները՝ Սարյանի արձանի շուրջ: Հաջորդիվ կզբոսնեք Կասկադ ճարտարապետական համալիրի տարածքում, որտեղ ներկայացված են ժամանակակից վարպետների քանդակներ:

Այցելություն «Էրեբունի» թանգարան: Երևան քաղաքի հիմնադրման պատմության թանգարանը կառուցվել է 1968 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտին, որի գագաթին գտնվում էր ուրարտական Էրեբունի միջնաբերդը՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքը։ Այն ուրարտական թագավորության քաղաքատիպ ամենավաղ և խոշոր բնակավայրն է՝ Հին Արևելքի հզոր ստրկատիրական պետություններից մեկը, որը եղել է երկրի կարևորագույն ռազմական հենակետն ու վարչատնտեսական կենտրոնը։

Այնուհետև կուղևորվեք դեպի «Մեգերյան Կարպետ» գորգերի գործարան: Ձեռագործ եզակի գորգերի արտադրությունը Երևանում սկսվել է 2002թ-ից: Էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք գորգագործության վարպետության դասեր, կուսումնասիրեք, թե ինչպես են պատրաստվում հին հայկական մշակույթի ավանդույթները պահպանող զարմանահրաշ գորգերը:

Այնուհետև «Արարատ»  կոնյակի գործարանում Դուք հնարավորություն կունենաք համտեսել կոնյակի հայտնի տեսակները: Համտեսում։ «Հայկական բրենդներ» առևտրի կենտրոն (գնումներ ըստ ցանկության):


ձեր հարցումը

Ընդամենը 0 USD
© 2023 EdenTour. All rights reserved.