incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ ▼
Գլխավոր > Բլոգ > Երևանի Նորաձևության Շաբաթ

Երևանի Նորաձևության Շաբաթ

Երևանի Նորաձևության Շաբաթ

Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը՝ Երևանի քաղաքապետարանի և միջազգային գործընկերների հետ համատեղ, կազմակերպում է ամենամյա «Նորաձևության շաբաթը» (Fashion Week)՝ նպատակ ունենալով զարգացնել հայկական նորաձևությունը, այն ճանաչելի դարձնել միջազգային հարթակներում և Երևանը դասել «Նորաձևության շաբաթներ» հյուրընկալող քաղաքների շարքում։

Միջոցառման ընթացքում ավելի քան 20 հայ և միջազգային դիզայներներ կներկայացնեն իրենց հավաքածուները՝ ընդգծելով նորարարությունը, կայունությունը (sustainability) և մշակութային ինքնությունը։ Միջոցառումը հագեցած է տպավորիչ ցուցադրություններով, ցուցահանդեսներով և այլ ստեղծագործական նախագծերով։

Fashion Scout Armenia

Երիտասարդ դիզայներների «Fashion Scout Armenia» մրցույթն ուղղված է նոր տաղանդների բացահայտմանը և Fashion Scout միջազգային հարթակի միջոցով նրանց միջազգային ճանաչում ապահովելուն։ Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում ներկայանալու Լոնդոնի նորաձևության շաբաթում (London Fashion Week) և մասնակցելու Polimoda-ի վերապատրաստման ծրագրին։

Fashion Expo

«Fashion Expo» ցուցահանդեսային տարածքն ընդգրկում է ավելի քան 60 հայկական և միջազգային ապրանքանիշերի մասնակցություն։ Այս ձևաչափը թույլ է տալիս ցուցադրել հավաքածուները, հաստատել նոր գործընկերություններ, իրականացնել վաճառքներ և բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը։

Fashion Talks և հատուկ նախագծեր

«Fashion Talks»-ն առաջարկում է պանելային քննարկումներ նորաձևության ոլորտի միջազգային մասնագետների հետ՝ ոճաբանություն, լուսանկարչություն, կայունություն, ՏՏ և նորաձևություն, պորտֆոլիոյի ստեղծում և այլ թեմաներով։

Միջոցառման շրջանակներում իրականացվում են նաև հատուկ նախագծեր՝ CRELAB Տավուշի և Կոտայքի մարզային կենտրոնների ցուցահանդեսներ, «Pepsi x YFW» մրցույթը և «Denim Cycle» ցուցահանդեսը։

Միջոցառումը լուսաբանվում է նորաձևության ոլորտի առաջատար միջազգային և տեղական լրատվամիջոցների կողմից՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile, Fucking Young, White Milano, Tranoi և այլն։

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.