Տեսարժան վայրեր
Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Մերձավոր Արևելքում:
Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Այժմյան Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։
Հայաստանը հարուստ է մշակութային և բնական հուշարձաններով, ինչի համար էր նրան անվանում են «թանգարան՝ բաց երկնքի տակ»: Հայաստանում հաշվվում է ավելի քան 4 հազար բացառիկ հուշարձաններ: Դրանց շարքում են նաև մինչքրիստոնեական շրջանի հուշարձանները՝ ուրարտական Էրեբունի ամրոցի, Թեյշեբաինի, հնագույն հայկական մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի ավերակները, Գառնու Միհր աստծո տաճարը և այլն:
Առանձնապես Հայաստանը հարուստ է քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններով: Դրանք են՝ Վաղարշապատի Մայր տաճարը, Նորավանքի, Գեղարդի, Խոր Վիրապի, Գոշավանքի, Սևանավանքի վանական համալիրները, Զվարթնոցի հնագույն տաճարի ավերակները, Նորատուսի խաչքարաշատ գերեզմանատոնը և այլն: Բնության բացառիկ հուարձանների թվին են խատկանում Սևանա լիճը, Ջերմուկի ջրվեժը, Պարզ և Քարի լճերը, Խնջորեսկի ժայռերը, ինչպես նաև երկրի տարաբնույթ լեռնային լանդշաֆտը:
Գեղարդի վանք
Գեղարդի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում եղել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կորն: Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափողման տոներին են։
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։