Կոնյակը ասոցացավում է Հայաստանի հետ, հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում այն մեծ ճանաչում է բերել հայաստանին և մեծ ներդրում ունեցել զարգացման հարցում ։ Զարմանալի չէ, որ կոնյակին նվիրված ամենամյա փառատոնը նույնպես համարվում է տարվա ամենասպասված միջոցառումը։
Կոնյակի փառատոնին մասնակցում են կոնյակագործությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները։ Փառատոնի ընթացքում լինում է հյուրասիրություն հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ, ինչպես նաև գեղեցիկ տոնական հրավառություն:
Հանուն այս փառատոնների արժե այցելել Հայաստան և անցկացնել հանգստյան օրերը Հայաստանում, տեսնել և զգալ հայակական ոգին:
Փառատոնին մասնակցության համար հրավիրվում են հայաստանյան կոնյակ արտադրող բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված և շահագրգռված են Հայկական կոնյակի միջազգային ճանաչելության բարձրացման, ավանդական և նոր շուկաներում Հայկական կոնյակի հանրայնացման հարցում: