Գլխավոր > Փառատոններ > Երևան ՏԱՐԱԶ Ֆեստ
Երևան ՏԱՐԱԶ Ֆեստ
«Երևան Տարազ Ֆեստ»-ը ամենահետաքրքիր միջոցառումներից մեկն է: Այն կազմակերպվում է Երևան քաղաքի քաղաքապետարանի կողմից: Լավագույն հայ դիզայներները ներկայացնում են իրենց աշխատանքները, որոնք անպայման պարունակում են ազգային տարրեր:
Տարազը անդրադարձնում է ազգի պատմությունը, մշակույթն ու անցած ճանապարհը: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս վերադառնալ արմատներին և միևնույն ժամանակ նորովի ներկայացնել հայկական ավանդույթները:
Փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաև ազգային հագուստի և ազգային տարրեր պարունակող ժամանակակից հագուստի ցուցադրությունը մեծ ոգևորությամբ են ընդունվում հասարակության կողմից: