Մենք կուղևորվենք դեպի քրիստոնեության ակունքները՝ Խոր Վիրապ, որտեղ պահպանվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությունը. ըստ ավանդության այստեղ 14 տարի օձերով լի խոր փոսի մեջ է մնացել Գրիգոր Լուսավորիչը: Վանքի անունն այդպես էլ թարգմանվում է՝ «խորը փոս»։
Այս վանքը կառուցվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի տեղում, տեղի ամենահին շինությունը՝ Սուրբ Գրիգոր մատուռը կառուցվել է 642 թվականին։ Համալիրի մեջ է մտնում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ավելի ուշ: Խոր Վիրապ ամրոցի պարիսպներից բացվում է վեհաշուք պատկեր. երևում է Արարատ լեռը՝ Նաիրի երկրի խորհրդանիշը:
Հաջորդ կանգառը «Թռչունների քարանձավ» հնագույն վայրն է: Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից և ունի 500 մ2 տարածք, որի մեծ մասը դեռ չի ուսումնասիրվել: Պեղումների արդյունքում քարանձավում հայտնաբերվել են մետաղական դանակներ, մրգի սերմեր, հացահատիկի, պարանների, խեցեղենի, հագուստի, չամիչի և սալորաչրի մնացորդներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4200-3500 թթ.: Այստեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է, կանացի կիսաշրջազգեստ, որը վերագրվում է մ.թ.ա. 3900 թվականին, ինչպես նաև աշխարհի ամենահին գինեգործարանը։ Ներկայումս այս գինեգործարանը համարվում է աշխարհում ամենահինը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Քարանձավները բնակեցված չեն եղել, իսկ գինու սպառումը մարդկանց համար համարվել է ծես:
Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի դեպի Արենի գինու գործարան: Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայտնի է տարբեր տեսակի գինիներով, որոնց արտադրությունն այսօր հասել է շատ մեծ չափերի։ Այստեղ դուք կարող եք այցելել որոշ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և, իհարկե, համտեսել հայտնի «Արենի» գինին: Այնուհետև վերադարձ Երևան: