Էքսկուրսիա դեպի Սևանա լիճ: Բաց մի թողեք Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը տեսնելու հնարավորությունը: Այն Հայաստանի ամենամեծ լիճն է և Կովկասի ամենագեղեցիկ լճերից մեկը։ Նրա բյուրեղյա մաքուր ջուրը, մաքուր օդը, ժայռերը, վայրի լողափերը, անտառներով խիտ ծածկված լանջերը, ալպյան մարգագետինները կգրավեն Ձեր սիրտը: Եկեղեցիները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է բարձրանալ թերակղզի, որի բարձունքից բացվում է հիասքանչ տեսարան:
Այս տուրի շրջանակներում դուք կտեսնեք Սևանավանքը ։ Վանքը կառուցվել է 874 թվականին Աշոտ Բագրատունու դստեր՝ Մարիամ թագուհու հրամանով։ Երկնագույն երկնքի և փիրուզագույն լճի ֆոնին Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները աննկարագրելի տպավորություն են թողնում:
Նույն օրը դուք կծանոթանաք նաև հայկական Շվեյցարիային՝ Դիլիջանին։ Քաղաքն աչքի է ընկնում հայկական ավանդական ճարտարապետությամբ և գեղեցիկ բնությամբ։ Այնուհետև կկատարենք Փոքր շրջայց Հին Դիլիջանում և կմեկնենք քաղաքից դուրս՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ Իջևանի լեռնաշղթայի անտառապատ հովտում է գտնվում Հաղարծինի վանքը (11-12դդ.):
Մեր շրջագայության հաջորդ կետը Գոշավանքի վանական համալիրն է(12-13-րդ դդ.), որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական խոշորագույն կենտրոններից է: Այնուհետև վերադարձ Երևան: