Ժամանում Երևան։ Դիմավորում օդանավակայանում։ Ողջույնի ընթրիք ազգային ռեստորանում։ Գիշերակաց՝ Երևանի կենտրոնի հյուրանոցում։
Քաղաքային էքսկուրսիա՝ Հյուսիսային պողոտա, Կարապի լիճ, Օպերա, Վերնիսաժ, Կասկադ։ Էրեբունի թանգարան։ «Մեղերյան Կարպետ» գործարան։ «Արարատ» կոնյակի գործարան՝ համտեսով։ Ավարտ՝ «Հայկական բրենդներ» առևտրի կենտրոնում։
Էքսկուրսիա ժամը 10:00-ից։ Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք (ՅՈՒՆԵՍԿՕ), լավաշի թխում։ Վերադարձ Երևան։ Հնարավորություն մասնակցել «Գինու օրեր Երևանում» միջոցառմանը։
Ծաղկաձոր՝ Կեչառիս, ցանկության դեպքում ճոպանուղի դեպի Թեղենիս։ Սևանա լիճ և Սևանավանք։ Սևանյան իշխանի խորովածի մասթեր-կլաս։ Վերադարձ Երևան։
Նախաճաշ։ Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոմանրանկարչության թանգարան։ Ժամանակից կախված՝ Վերնիսաժ և ծածկված շուկա։ Տրանսֆեր օդանավակայան։ Մեկնում։