Ամանորյա ձմեռային շրջագայությունը դեպի Հայաստան Ձեզ հնարավորություն կտա դիմավորել Նոր տարին ջերմ և հարմարավետ մթնոլորտում: Ձյունածածկ լեռներն ու բնությունը նպաստում են ձմեռային սպորտաձևերով զբաղվելուն, ուստի շատերը նախընտրում են շրջագայել Հայաստանով հենց ձմռանը:Բացի այդ դուք կկարողանաք ծանոթանալ նաև հնագույն Հայաստանի պատմության և մշակույթի հետ:Ցանկության դեպքում նաև կարող եք փոփոխել շրջագայության ամսաթվերը: Էքսկուրսիաները կարող եք պատվիրել 26.12-13.01-ն ընկած ժամանակահատվածում: Էքսկուրսիաներն իրականացվում են հարմարավետ փոխադրամիջոցներով, որոնք հագեցած են օդորակիչներով և անվճար ինտերնետով:Այս ընթացքում մասնակիցներին հյուրասիրում են սառը ըմպելիքներ և կարկանդակներ: Ավելի քան 6 ժամ տևողությամբ էքսկուրսիաների ժամանակ նախատեսվում է կանգառ ճանապարհամերձ ռեստորաններում , որտեղ կարող եք սնվել հավելավճարով(10-15 ԱՄՆ)՝համաձայն ձեր ընտրած ճաշացանկի: