incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տուրեր Հայաստանում > > Նոր Տարին Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում
Նոր Տարին Լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում
1
573.35 USD
հարցնել

 

   Ծաղկաձորը Հայաստանի ժամանակակից  լեռնադահուկային   հանգստավայրերից  է, որը գտնվում է Երեւանից 60 կմ հյուսիս-արեւելք, ծովի մակարդակից 1845 մ բարձրության վրա:  Ծաղկաձորը Հայաստանում ամենահայտնի եւ հյուրընկալ հանգստավայրերից մեկն է:  Սա մեր լեռնային երկրի այն փոքր անկյուններից մեկն է, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ  բազմազանությամբ:
    Այստեղ ամեն ինչ նախատեսված է հյուրերի ակտիվ հանգիստի համար` սպորտային գույքի վարձույթ,խորհրդատվություն  փորձառու հրահանգիչների կողմից,մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս,ժամանցի կենտրոն, ռեստորան, սրճարան և այլն:  Դահուկային սեզոնը Ծաղկաձորում տևում է մոտ 5 ամիս, ինչն էլ հնարավորություն է տալիս երկար վայելել այն գեղեցիկ հնարավորությունները, որոնք շնորհում է իր հյուրերին այս ձմեռային հանգստավայրը:

Օր 1. Երևան-Ծաղկաձոր: Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան: Դիմավորում և տեղափոխում Ծաղկաձոր:

Ազատ ժամանակ: Ճաշ հյուրանոցում: Կեսգիշերին՝ Ամանորի դիմավորում: Համեղ ընթրիք, կենդանի երաժշտություն,

պարերի եւ երգերի թեժ ծրագիր է ձեզ սպասում: Անմոռանալի տոնը երաշխավորված է:

 

Օր 2. Նախաճաշ հյուրանոցում: Քաղաքային շրջագայություն Ծաղկաձորում: Դուք կտեսնեք քաղաքի կենտրոնը,

Կեչառիսի վանական համալիրը և կայցելեք Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: ​​Ցանկության դեպքում կարող եք

ճոպանուղով բարձրանալ Թեղենիս սարը: Ճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Դուք կարող եք դահուկներով սահել

լեռների լանջերին կամ զբոսնել քաղաքով: Ճաշ և  հանգիստ հյուրանոցում:

 


 

Օր 3.Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ ակտիվ հանգստի համար: Ճաշ և ընթրիք հյուրանոցում:

 

Օր 5. Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ ակտիվ հանգստի համար: Ճաշ և ընթրիք հյուրանոցում:

 

Օր 6. Նախաճաշ հյուրանոցում:Ապա վերադարձ դեպի Երևան:Որպես նվեր <<Էդեն տուրի >> կողմից՝ շրջագայություն մայրաքաղաք Երևանով, որի ընթացքում դուք կտեսնեք մեր քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը՝ Օպերայի և բալետի շենքը, Հանրապետության հրապարակը, Կասկադի ճարտարապետական կոմպլեքսը: Դուք նաև կայցելեք Հայաստանի պատմության ազգային թանգարան:Տեղավորում հյուրանոցում: Կախված ձեր թռիչքից՝ տեղափոխում օդանավակայան և վերադարձ տուն:

Գինը ներառում է

  • Տեղափոխում Երևան - Ծաղկաձոր-Երևան
  • Կացություն
  • Երեքանգամյա սնունդ
  • Ամանորյա գալա ընթրիք
  • Էքսկուրսիաներ ծաղկաձորում
  • Նվեր- էքսկուրսիա Ծաղկաձորում

Հավելյալ մահճակալ-185 ԱՄՆ դոլար

3-10 տարեկան երեխան-105 ԱՄՆ դոլար

Մինչև 3 տարեկան երեխան՝ անվճար

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.