incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տուրեր Հայաստանում > Ձմեռային տուրեր > Ամանորյա Խմբակային Տուր Հայաստանում - 7 օր
Ամանորյա Խմբակային Տուր Հայաստանում - 7 օր
1 (група от 2 чел)
367.23 USD
հարցնել

   Ամանորյա ձմեռային շրջագայությունը դեպի Հայաստան Ձեզ հնարավորություն կտա դիմավորել Նոր տարին ջերմ և հարմարավետ մթնոլորտում:  Ձյունածածկ լեռներն ու բնությունը նպաստում են ձմեռային սպորտաձևերով զբաղվելուն, ուստի շատերը նախընտրում են շրջագայել Հայաստանով հենց ձմռանը: Բացի այդ դուք կկարողանաք ծանոթանալ նաև հնագույն Հայաստանի պատմության և մշակույթի հետ: Ցանկության դեպքում նաև  կարող եք փոփոխել շրջագայության ամսաթվերը:  Էքսկուրսիաները կարող եք պատվիրել 26.12-13.01-ն ընկած ժամանակահատվածում: Էքսկուրսիաներն իրականացվում են հարմարավետ փոխադրամիջոցներով, որոնք հագեցած են օդորակիչներով և անվճար ինտերնետով: Այս ընթացքում մասնակիցներին հյուրասիրում են սառը ըմպելիքներ և կարկանդակներ:  Ավելի քան 6 ժամ տևողությամբ  էքսկուրսիաների ժամանակ նախատեսվում է կանգառ ճանապարհամերձ ռեստորաններում , որտեղ կարող եք սնվել հավելավճարով(10-15  ԱՄՆ)՝համաձայն ձեր ընտրած ճաշացանկի:

Օր 1.Դիմավորում և տեղափոխում հյուրանոց: Շրջայց Երևանով՝ կախված ժամանակից: Երեկոյան կարող եք քայլել Սուրբ ծննդյան տոնավաճառի վերածված Հյուսիսային պողոտայով, որտեղ տոնական զարդարված փայտե տնակները ձեզ կտանեն կախարդական հեքիաթների աշխարհ: Բարի գալստյան ընթրիքը կմատուցվի որևէ ազգային ռեստորանում:

 

  Օր 2. Նախաճաշ հյուրանոցում: Ցանկության դեպքում կարող եք այցելել Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդա վանք,նաև մասնակցել լավաշի թխման արարողությանը: Կեսգիշերին՝ Ամանորի դիմավորում ռեստորանում:

 

Օր 3. Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր:

 

Օր 4. Նախաճաշ հյուրանոցում: Ժամը 10:30-ին էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր (Կեչառիս, միակողմանի ճոպանուղի), Սևանա լիճ (Սևանավանք)

 

Oր 5.  Նախաճաշ հյուրանոցում: Ցանկության դեպքում կարող եք այցելել Էջմիածին  (Մայր տաճար, Հռիփսիմե, Գայանե), Զվարթնոցի  տաճար: 

 

Օր 6. Նախաճաշ հյուրանոցում: Ցանկության դեպքում՝ շրջայց Երևանով (Էրեբունի թանգարան, <<Մեգերյան Կարպետ>> գորգագործության ֆաբրիկա, Գաֆեսճյան արվեստի կենտրոն):

Օր 7. Նախաճաշ հյուրանոցում: Ցանկության դեպքում կարող եք պատվիրել էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, <<Արենի>> գինու գործարան (տուր և համտես), վարպետության դասեր և հայկական Սուրբ ծննդյան տոնական ճաշատեսակների հյուրասիրություն Նորավանքում: Այնուհետև փոխադրում դեպի օդանավակայան և վերադարձ տուն:

 

Գինը ներառում է՝

  • Կացություն քաղաքի կենտրոնում
  • Բարի գալստյան ընթրիք
  • նախաճաշ
  • Դիմավորում և ճանապարհում
  • Ռուսախոս ուղեցույց
  • Ծաղկաձորի ճոպանուղի

Գինը չի ներառում՝

  • Ամանորյա ընթրիք՝50-80 ԱՄՆ դոլար(1 անձ)
  • Ճաշ և ընթրիք
  • Հավելավճար մեկտեղանի համարի համար՝130 ԱՄՆ դոլար

Էքսկուրսիաները՝ ըստ ցանկության

  • Գառնի-Գեղարդ՝ 17 ԱՄՆ դոլար (1 անձ)
  • Էջմիածին-Զվարթնոց՝ 15 ԱՄՆ դոլար(1 անձ)
  • Շրջայց Երևանով՝ 19 ԱՄՆ դոլար(1 անձ)
  • Խոր Վիրապ-Նորավանք-Արենի՝ 21 ԱՄՆ դոլար(1 անձ)

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.