incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ ▼

Ջավախք

 

Ջավախքը Մեծ Հայքի Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է։ Այն հարուստ է ինչպես գեղատեսիլ բնության հրաշալիքներով, այնպես էլ մարդակերտ գլուխգործոցներով, որոնք պատմամշակութային կարևոր արժեք են ներկայացնում։ 

Երկօրյա այս հագեցած ուղևորության ընթացքում մենք կայցելենք Ջավախքի մի շարք տպավորիչ վայրեր, որոնց թվում են Դաշբաշի ապակե կամուրջը, Ջավախքի գեղեցկուհի Փարվանա լիճը, որտեղ  հնարավորություն կունենանք համտեսելու լճի ձուկը` ամենահամեղ տարբերակով պատրաստած։ Կլինենք խորհրդավոր Վարձիայում, կտեսնենք  Ախալցխայի հեքիաթային Ռաբաթ բերդը, Խերթվիսի ու Ախալքալաքի հզոր բերդերը, Ղաուրմայի հոյակերտ կամուրջը, կվայելենք Թմկաբերդի տպավորիչ տեսարանը, կլինենք մի շարք այլ հրաշալի վայրերում, բնության գողտրիկ անկյուններում։ Իսկ այս ամենը ամբողջական տեսք կստանա համեմվելով ջավախքյան հյուրասիրությամբ և հյուրընկալությամբ։ 

Երեկոյան ընթրիքը կլինի ամենահամեղը, քանի որ կունենանք նաև հնարավորություն մասնակցելու խինկալի պատրաստման վարպետաց դասի։

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.