incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տուրեր Հայաստանից > Իսպանիա > Կախարդական Բարսելոնա
Կախարդական Բարսելոնա
615.96 USD

Իսպանիա բառը լսելիս, անմիջապես երևակայության մեջ են հայտնվում ծովահենները, գեղեցիկ լանդշաֆտները և հսկայական պատմությունը, որի միջով անցել է այս երկիրը իր ստեղծման պահից: Զբոսաշրջության առումով Իսպանիան թերևս Եվրոպայի ամենագրավիչ երկիրն է: Իսպանիայի Կոստա Դորադա, Կոստա Բրավա, Կոստա դել Սոլ հանգստավայրերը, զբոսաշրջիկների շրջանում ամենաշատ պահանջարկ ունեցող ուղղություններն են: Ջերմ ծովը, հիանալի ափերը, հաճելի եղանակը, այս ամենը, ինչպես մագնիս, գրավում է ցանկացած կարգավիճակի մեծաթիվ զբոսաշրջիկների ՝ սկսած երիտասարդներից մինչև թոշակառուներ:

 

Բացի գեղեցիկ կլիմայից, երկիրն ունի մեծ թվով մշակութային և պատմական վայրեր: Մշակույթի հուշարձանները այստեղ գրեթե ամեն քայլափոխի են, ուստի պատմության սիրահարները ծովում լողալուց հետո զբաղմունք կունենան: Իսպանիայի ափամերձ գոտին ավելի քան 2000 կմ է: Դրա զգալի մասը ծովափնյա հանգստի վայր է: Իսպանիայի լողափերը ավազոտ են և երկար, ունեն գերազանց սպասարկում և զարգացած ենթակառուցվածքներ: Մայորկայի և Կանարյան կղզիների լողափերն ունեն Կապույտ դրոշ, ինչը խոսում է դրանց մաքուր լինելու մասին:


Իսպանիայի այն մասում, որը գտնվում է մայրցամաքում, լողափային սեզոնը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, ինչպես Մայորկայում և Իբիցայում: Կանարյան կղզիներում և Տեներիֆում կարելի է ծովային լոգանքներ ընդունել ողջ տարին, ուստի այստեղ տարվա ցանկացած ժամանակ զբոսաշրջիկների հոսքը չի դադարում: Շոպինգի սիրահարները գիտեն, որ Իսպանիայումշատ քիչ գումարով կարելի է գնել ամենանորաձև հագուստը: Նրանք, ովքեր չեն պատկերացնում հանգիստը առանց աղմկոտ երեկույթների, գնելով տուրեր դեպի Իսպանիա, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է: Արվեստասերները կայցելեն Սալվադոր Դալիի թանգարան, հին ամրոցներ, տաճարներ, բազմաթիվ ցուցահանդեսներ և թանգարաններ:


Երկրի բոլոր հյուրանոցները գտնվում են գերազանց վիճակում և հանգստացողներին տրամադրում են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Սպասարկումը հյուրանոցներում ամենաբարձր մակարդակի վրա են:


Դեպի Իսպանիա շրջագայությունները շատ տարածված են հատկապես երիտասարդների շրջանում: Այստեղ հիանալի զարգացած է ակտիվ հանգիստը, կան շուրջօրյա դիսկոտեկներ և հրաշալի երեկույթներ: Զբոսաշրջիկները երկիր մեկնելու համար պետք է շենգենյան վիզա ունենան, քանի որ Իսպանիան Եվրամիության անդամ է: Վիզայի ձևակերպման հարցում կարող է օգնել տուրօպերատորը։

Day plan

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.