incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տուրեր Հայաստանից > Շրի Լանկա > Խմբային տուր Շրի Լանկա
Խմբային տուր Շրի Լանկա
2150 USD

 

                                                               Խմբակային տուր դեպի Շրի Լանկա

 

 

Ճամփորդության արժեքը 1 անձի համար (երկտեղանի բնակեցմամբ՝ Double/Twin):

  • Վաղ ամրագրման արժեք – 2,050 USD (համարժեք ՀՀ դրամ)

  • Հիմնական արժեք – 2,150 USD (համարժեք ՀՀ դրամ)

 

Արժեքի մեջ ներառված է 

 

  • Ավիատոմսեր (Air Arabia) • Երևան → Շարջա → Կոլոմբո • Կոլոմբո → Շարջա → Երևան 
  • Ուղեբեռ 20 կգ գրանցվող ուղեբեռ 7 կգ +3 կգ ձեռքի ուղեբեռ 
  • Հյուրանոցների կացություն 
  • Cinnamon Lakeside 5★ – 1 գիշեր (նախաճաշ) 
  • Sigiriana Resort by Thilanka 5★ – 1 գիշեր (նախաճաշ + ընթրիք)  
  • Sky Loft Kandy 4★ – 1 գիշեր (նախաճաշ + ընթրիք) 
  • Araliya Red 4★ – 1 գիշեր (նախաճաշ + ընթրիք) 
  • Sheraton Kosgoda 5★ (առաջին գիծ) – 4 գիշեր (նախաճաշ + ընթրիք) 
 Ծրագրում ներառված է
  •  Բոլոր էքսկուրսիաները՝ ռուսախոս լիցենզավորված տեղաբնակ գիդերի ուղեկցությամբ 
  •  Ծրագրով նախատեսված բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները 
  •  Բոլոր տրանսֆերները՝ հարմարավետ մասնավոր տրանսպորտով 
  •  Աուդիոսարքավորումների տրամադրում էքսկուրսիաների ընթացքում 
  • Ճամփորդական ապահովագրություն 
  •  Հրաժեշտի ընթրիք 
  •  Թեյավճարներ բոլոր վարորդներին և գիդերին 
  •  Հայ փորձառու խմբի ղեկավարի ուղեկցություն և աջակցություն ամբողջ ճանապարհորդության ընթացքում 
  • Նվերներ խմբի բոլոր մասնակիցներին՝

 


Day plan

ՇՐԻ ԼԱՆԿԱ Նոյեմբերի 03 - 12 Ճամփորդական ծրագիր


Օր 1 / Նոյեմբերի 03

  • 09:30 – Հանդիպում Զվարթնոց միջազգային օդանավակայանում

  • 12:20 – Թռիչք Երևան → Շարջա (տևողությունը՝ 2 ժամ 55 րոպե)

  • 15:15 – Ժամանում Շարջա (տրանզիտի տևողությունը՝ 5 ժամ 25 րոպե)

  • 20:40 – Թռիչք Շարջա → Կոլոմբո (տևողությունը՝ 4 ժամ 25 րոպե)

Օր 2 / Նոյեմբերի 04

  • 02:35 – Ժամանում Կոլոմբո (Շրի Լանկայի մայրաքաղաք)

  • 03:00 – Տրանսֆեր դեպի Cinnamon Lakeside 5* հյուրանոց (տևողությունը՝ մոտ 30 րոպե)

  • 03:30 – Բնակեցում հյուրանոցում, ազատ ժամանակ հանգստի համար, նախաճաշ

  • 09:00 – Մեկնում դեպի Դամբուլլա

  • Պիննավելա փղերի ապաստարան (Pinnawala Elephant Orphanage) – Այց Շրի Լանկայի ամենահայտնի փղերի ապաստարաններից մեկը, որտեղ հնարավորություն կունենանք մոտիկից տեսնել, լողանալ, կերակրել և հետևել փղերի առօրյային:

  • Ազատ ժամանակ ճաշի համար տեղական ռեստորանում:

  • Դամբուլլայի քարանձավային տաճար (Dambulla Cave Temple) – Էքսկուրսիա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քարանձավային տաճարային համալիր, որտեղ կտեսնենք հարյուրավոր Բուդդայի արձաններ և բացառիկ որմնանկարներ:

  • 15:00 – Բնակեցում Syriyana by Thilanka 5* հյուրանոցում:

  • Ըստ ցանկության – Էքսկուրսիա դեպի Սիգիրիա ժայռ (Sigiriya Rock), որը հայտնի է որպես «Աշխարհի ութերորդ հրաշալիք»: Այցի ընթացքում կտեսնենք հնագույն ամրոցի ավերակները, այգիները, եզակի որմնանկարները և ժայռի գագաթից բացվող տեսարանը:

  • 18:00 – Վերադարձ հյուրանոց, ընթրիք, ազատ երեկո և գիշերակաց:

Օր 3 / Նոյեմբերի 05

  • 08:00–09:00 – Նախաճաշ և մեկնում հյուրանոցից:

  • Գյուղացիական արկածային էքսկուրսիա Հիրիվադուննա (Hiriwadunna Rural Adventure Tour):

    • Ուղևորություն ավանդական եզնասայլով – Հին ժամանակների ոճով երկանիվ սայլերով զբոսանք:

    • Կատամարանով զբոսանք լճում – Հանգիստ զբոսանք բուսականությամբ շրջապատված լճում, լոտոսի ծաղիկների հավաքում:

    • Խոհարարական վարպետության դաս – Ավանդական շրիլանկայական ուտեստների պատրաստում հին քարե վառարանում և համտես:

  • Այուրվեդայի համեմունքների և խոտաբույսերի այգի (Spice Garden Ayurveda) – Ծանոթություն 3000 տարվա պատմություն ունեցող Այուրվեդայի բաղադրատոմսերին, բուժիչ բույսերին, յուղերին և խնամքի միջոցներին:

  • Ազատ ժամանակ ճաշի համար տեղական ռեստորանում:

  • Բուդդայի Սուրբ Ատամի տաճար (Sri Dalada Maligawa) – Այց Կանդի քաղաքում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության սրբավայր:

  • Շուկա Կանդիում (Kandy Bazaar) – Ազատ շրջայց տեղական շուկայում (հուշանվերներ, թեյ, համեմունքներ):

  • Թանկարժեք քարերի թանգարան և մշակման ստուդիա (Gem Museum & Cutting Studio) – Ծանոթություն ցեյլոնյան շափյուղաներին, դրանց արդյունահանմանն ու մշակման գործընթացին:

  • 18:00–19:00 – Ժամանում և բնակեցում Sky Loft Kandy 4* հյուրանոցում, ընթրիք, ազատ երեկո և գիշերակաց:

Օր 4 / Նոյեմբերի 06

  • 08:00–09:00 – Նախաճաշ և մեկնում հյուրանոցից:

  • Թագավորական բուսաբանական այգի (Royal Botanic Gardens, Peradeniya) – Ասիայի ամենամեծ այգիներից մեկը, որտեղ աճում է ավելի քան 4000 տեսակ բույս:

  • Ամբուլուվավա աշտարակ և կրոնական համալիր (Ambuluwawa Tower & Religious Complex) – Գամպոլա լեռան գագաթին գտնվող համալիր, որտեղ ներկայացված են չորս հիմնական կրոնները (Բուդդիզմ, Հինդուիզմ, Իսլամ, Քրիստոնեություն):

  • Ազատ ժամանակ ճաշի համար տեղական ռեստորանում:

  • Թեյի պլանտացիաներ և գործարան – Ծանոթություն Ցեյլոնյան թեյի արտադրության ամբողջ գործընթացին (տերևների հավաքումից մինչև փաթեթավորում) և թարմ թեյի համտես:

  • 18:00–19:00 – Ժամանում և բնակեցում Araliya Red 4* հյուրանոցում, ընթրիք, ազատ երեկո և գիշերակաց:

Օր 5 / Նոյեմբերի 07

  • 08:00–09:00 – Նախաճաշ և մեկնում հյուրանոցից:

  • Ուղևորություն դեպի Էլլա քաղաք (Ella) – Զբոսանք լեռներով և կանաչապատ տարածքներով շրջապատված քաղաքում:

  • Շրի Լանկայի երկաթուղի – Ուղևորություն աշխարհի ամենագեղեցիկ երկաթուղային երթուղիներից մեկով:

  • Ինը կամարներով կամուրջ (Nine Arch Bridge) – Տեսարժան «Երկնքի կամուրջը» Էլլա և Դեմոդարա քաղաքների միջև:

  • Ազատ ժամանակ ճաշի համար տեղական ռեստորանում:

  • Տրանսֆեր դեպի Կոսգոդա – Ուղևորություն դեպի հարավարևմտյան ափ:

  • 18:00–19:00 – Ժամանում և բնակեցում Sheraton Kosgoda Turtle Beach Resort 5* հյուրանոցում, ընթրիք, ազատ երեկո և գիշերակաց:

Օր 6 / Նոյեմբերի 08

  • Հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին – Ազատ օր լողափնյա հանգստի և Sheraton Kosgoda 5* հյուրանոցի հարմարություններից օգտվելու համար:

  • Նախաճաշ, ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:

Օր 7 / Նոյեմբերի 09

  • Հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին – Ազատ օր:

  • Ցանկության դեպքում հավելյալ էքսկուրսիաներ՝

    • Գալլե քաղաք (Galle)

    • Սաֆարի Բենտոտա գետով (Bentota River Safari)

    • Կրիաների ֆերմա (Turtle Hatchery)

    • Այց Կանդե Վիհարա տաճար (Kande Viharaya Temple)

    • Սերֆինգ, դայվինգ և ջրային սպորտի տարբեր տեսակներ

  • Նախաճաշ, ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:

Օր 8 / Նոյեմբերի 10

  • Հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին – Ազատ օր լողափնյա ժամանցի համար:

  • Նախաճաշ, ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:

Օր 9 / Նոյեմբերի 11

  • Հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին – Ազատ օր:

  • 17:00 – Մեկնում հյուրանոցից և տրանսֆեր դեպի Կոլոմբո (տևողությունը՝ մոտ 2 ժամ 30 րոպե):

  • Հրաժեշտի երեկույթ և ընթրիք (Farewell Dinner) – Համեղ ընթրիք և հանգիստ երեկո:

  • 23:30 – Տրանսֆեր դեպի Կոլոմբոյի միջազգային օդանավակայան:

Օր 10 / Նոյեմբերի 12

  • 03:25 – Թռիչք Կոլոմբո → Շարջա (տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե)

  • 06:35 – Ժամանում Շարջա (տրանզիտի տևողությունը՝ 1 ժամ 40 րոպե)

  • 08:15 – Թռիչք Շարջա → Երևան (տևողությունը՝ 3 ժամ 15 րոպե)

  • 11:30 – Ժամանում Երևան

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.