ԹԱՅԼԱՆԴ
Արժեքը ներառում է՝
Երկկողմանի ավիատոմս
Հյուրանոց՝ Basaya Beach Resort
ԹԱՅԼԱՆԴ
Արժեքը ներառում է՝
Երկկողմանի ավիատոմս
Հյուրանոց՝ Basaya Beach Resort

Զբոսաշրջիկների հաճախելիության ցուցանիշով Թաիլանդը հարավարևելյան Ասիայի երկրներից առաջատարն է։ Միլիոնավոր այցելուների ուշադրությունը գրավում են հազարավոր բուդդայական տաճարները և վանքերը, հիանալի պալատները և սրբատեղիները Բանգկոկում, Պատտայի, Սամույի և Փհուկետի հիանալի լողափները, աշխույժ գիշերային կյանքը իր զանազան շոուներով, զվարճանքներով ու հռչակավոր սեքս-տուրիզմի բոլոր տեսակներով, հայտնի թաիլանդական մերսումը և մարտական արվեստը, փղերով զբոսանքը, դայվինգի համար հիանալի պայմանները, յուրահատուկ «լողացող» շուկաները և Անդամյան ծովում հարյուրավոր էկզոտիկ անմարդաբնակ կղզիները, թաիլանդական խոհանոցի հայտնի ուտեստները և գեղեցիկ բուդդայական տոնակատարությունները։
Բանգկոկ թարգմանաբար նշանակում է «վայրի սալորի քաղաք»։ Հիմնադրվել է Ռամոյ Առաջին թագավորի կողմից XVIII դարում, հայտնի է իր ապշեցուցիչ ճարտարապետական և մշակութային հուշարձաններով։ Հարյուրավոր բուդդայական տաճարները և պալատները սրածայր տանիքներով, հազարավոր մեքենաները և նավերը, արտանետվող գազերից և փողոցի վառարաններից եկող մշտական գարշահոտությունը, անգլիական ոճի ոչ մեծ հարմարավետ զբոսայգիները. այս ամենը միահյուսված են մի ամբողջության մեջ։ Թաիլանդերեն քաղաքն անվանում են Կրունգ Տեպ («հրեշտակների քաղաք»), իսկ մայրաքաղաքի պաշտոնական անվանումը ավելի երկար է և «ֆարանգների» համար բոլորովին չարտաբերվող («ֆարանգների»՝ «սպիտակ օտարերկրացիների», զբոսաշրջիկներին այդպես անվանում են տեղաբնակները)։
Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Ռատտանակոսին («Բարձրագույն գանձ») կղզու վրա, որը առաջացել է Չաո Պրայ գետի ու նրա վտակների միջև ընկած տարածքում։ Գլխավոր տեսարժան վայրը այստեղ Թագավորական Մեծ Պալատն է՝ թաիլանդացի վանականների նստավայրը, հիանալի զբոսայգիով և ավանդական թաիլանդական ոճի շինություններով։ Պալատի տարածքը 218.4 հազար քմ է, պատերի երկարությունը՝ 2 կմ-ից ավելի։ Թագավորական պալատն ընդգրկում է բազմաթիվ հին շինություններ՝ ստեղծելով Դուզիթ-Մահապրասատ և Մահամոնտիեն շրջանները՝ գրադարան և դամբարան, որտեղ պահպանվում են թագավորական ընտանիքի բոլոր անդամների մասունքները, Չաքրի պալատը (1868-1910 թթ) իր գահադահլիճով, որը միապետ Չաքրաբարդիբիմանի անձնական նստավայրն է, Դուսիտ, Բորոմաբիմանն իր հայտնի որմնանկարներով, Մախիշրա-Պրասադը և Ամիրանդա ընդունելությունների դահլիճը, նաև Պայսան դահլիճը (Պրի Տինանգ Պայսան Տակշին), որտեղ տեղի է ունենում թաիլանդական թագավորների թագադրությունները։ Այսեղ է գտնվում Ռամ V թագավորի սիրելի նստավայրը և աշխարհում ամենամեծ շինությունը, որը ամբողջովին կառուցված է ոսկյա հնդկակաղնու փայտից (Բիմանմեկ, 1900 թ, այժմ թանգարան է)։ Պալատի հարևանությամբ տեղադրված է հսկա Լակ Մուանգը ծիսակատարողական ճոճը։
Թագավորական նստավայրից դեպի հյուսիս գտնվում է Զմրուխտյա Բուդդայի վանքը (Վատ Պրա Կեո 1782 թ), որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը (արձանի մասին առաջին հիշատակումը եղել է 1464 թվականին)։
Քաղաքում կան են մոտ 400 հիանալի տաճարներ, որոնցից ամենահայտնին Ոսկյա Բուդդայի Վանքն է (Վատ Տրիմիտիր), որտեղ գտնվում է Բուդդայի արձանը՝ պատրաստված 5.5 տոննա մաքուր ոսկուց, պառկած Բուդդայի մեծ արձանով Վատ Պո եկեղեցական մեծ համալիրը, որը Բանկոկի ամենամեծ և ամենահին եկեղեցին է, Վատ Բենչա Մաբոֆիտ (Մարմարյա տաճար XIX-XX դար), Վատ Արուն տաճարը (Արշալույսի կամ Մայր մտնող արևի, որը տեղակայված է նախկին Պհոնբուրի ամրոցում) 79 մետրանոց աշտարակով, Վատ Սուտհատը, Տհոն Բուրիս Վատը և այլն։
Քաղաքի ամենահին Նոր փողոցով կարելի է իջնել ափ, որտեղից «սամպանեով» (երկար պոչով նավակով) կարելի է «կլոնգներով» (ջրանցք) երկար զբոսնել ամբողջ քաղաքով։ Հնում Բանգկոկը անվանում էին «Արևելքի Վենեցիա», այն պատճառով, որ նրա 140 իրար հատող ջրանցքները մեր օրերում էլ են շարունակում պահել քաղաքի տեմպը։ Դա այլ աշխարհ է՝ աղքատության և ճոխության, առևտրի և ձկնորսության, լողացող շուկաների և խորհրդավոր գիշերային կյանքի։ Սիլոմ շրջանից (քաղաքի գործարար կենտրոնն է) դեպի հյուսիս գտնվում է Սիամ-Սուկէ շրջանը, որը համարվում է մայրաքաղաքի առևտրի կենտրոնը։ Այստեղ են գտնվում քաղաքի ամենամեծ սուպերմարկետները, փոքր խանութները, առևտրի կետերը, որտեղ գները շատ բարձր չեն։ Բանգկոկի ամենամեծ խաչմերուկում՝ տուրիզմի կենտրոն համարվող Սուկհումվիտում տեղակայված են հարյուրավոր սրճարաններ, բարեր, հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ, նաև քաղաքի մի քանի ամենալավ առևտրի կենտրոնները։ Ցանկացած խոշոր հյուրանոց ունի իր գիշերային ակումբը։ Ժամանցային ամենատարբեր հաստատությունները կենտրոնացած են Պատրոնգում և Նյու-Պետչաբուրի-Ռոադսում, որտեղ են գտնվում հարյուրավոր սրահներ, բարեր, ռեստորաններ։ Իր գիշերային կյանքով և ռեստորաններով հայտնի է նաև Ռաչադա փողոցը։
Քաղաքում մի քանի թանգարաններ, պլանետարիումներ, պատկերասրահներ, մշակութային կենտրոններ կան։ Հյուրերը նախընտրում են այցելել Ազգային թատրոն, Ազգային թանգարան՝ թաիլանդական մշակույթի հիանալի հավաքածուով և Բուդդհայսավան մատուռով (1795), Սանամ-Լուանգ հրապարակի վրա Թամմասատի համալսարանը, ինչպես նաև Գիտության թանգարանը (տարածաշրջանի ամենալավ գիտատեխնիկական թանգարաններից մեկն է)։ Ճարտարապետ և լրտես Ջիմ Թոմսոնի տանը այժմ տեղակայված է Մետաքսի թանգարանը և հարավարևելյան Ասիայից նրա հավաքված հնությունների ցուցահանդեսը։
Քաղաքային զբոսայգիները հանգիստ կպարգևեն քաղաքի աղմուկից, անցուդարձից հոգնած զբոսաշրջիկներին։ Բանգկոկի հյուսիսում գտնվող Կիրակնօրյա շուկայի հարևանությամբ հրաշալի Չատչուակ զբոսայգին է, իսկ զվարճանքի զբոսայգի Մեջիք լենդը գրավում է իր կարուսելներով, սարսափների սենյակով և այլ զվարճանքներով։ Քաղաքի ամենամեծ զբոսայգին Լումպինին է, որը գտնվում է քաղաքի գործարար կենտրոնում։ Ռամա IX-ի անունով նոր զբոսայգին բացել է հենց թագավորը, իսկ հայտնի Սաֆարի Ուորլդ շատ մեծ զբոսայգին (170 ակր) գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում, որը հայտնի է իր վայրի կենդանիներով, Մարինա դելֆինարիայով և հսկայական Սիամ ջրաշխարհով։
Սամուտպրակարնայում (Բանգկոկից 30 կմ դեպի հարավ-արևելք) է գտնվում աշխարհում ամենամեծ «Կոկորդիլոսի ֆերման»՝ ավելի քան 40 հազար կոկորդիլոսներով, իր կենդանաբանական այգով և դինոզավրերի թանգարանով։ Բանգկոկից 30 կմ դեպի հարավ գտնվում է Բան-Նամ-Պուենգը լողացող մեծ շուկան։ Հանգստյան օրերին 08։00-14։00 այստեղից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի բազմաթիվ ապրանքներ՝ ծովամթերք, մրգեր, ծաղիկներ, տեղական անուշաբույրեր և ձեռքի աշխատանքներ։ Շուկայի յուրահատկությունը պայմանավորված է առևտրականներով, որ նավակներով լողում են շարքերի արանքով։ Բանգկոկից 33 կմ հեռավորության վրա է գտնվում Մուանգ-Բորան (Հին քաղաք) զբոսայգին, որտեղ վերարտադրված է ամբողջ թագավորությունը՝ ամենահայտնի պատմական հուշարձաններով։
Բանգկոկից 86 կմ դեպի հյուսիս գտնվում է Սիամ հնագույն մայրաքաղաքը և ժամանակակից Այուխտայան պատմական զբոսայգին (1350-1767 թթ), որը հայտնի է իր հին ավերակ տաճարներով՝ Վատ Պրա Չաո Պխանան Չոենգ (14-րդ դար), Չաո Մոնգկոլ, Վատ Պրա Սի Սանպհետ (14-րդ դար), Վատ Պրա Մերու, Վատ Չայ Վատտանարամ, նաև Բանգ Պա Ին դղյակի ավերակները (ամառային գահանիստը Չակրի դինաստային առաջին թագավորների)։ Քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։ Բանգկոկի արևմուտքում՝ Նակխոնպատխոմ փոքրիկ քաղաքի կողքին է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը (127 մետրանոց Պրա Պատհոն Չեդին), իսկ Կանչանաբուիր փոքրիկ քաղաքից ոչ այնքան հեռվում՝ Բանգկոկից 130 մետր հեռավորության վրա գտնվում է տխրահռչակ կամուրջը, որը անցնում է Կվայ գետի վրայով և «Մահվան ճանապարհը», որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցել են զինվորական գերիները։ Ոչ շատ հեռվում «Վարդերի այգին» է՝ մշակութային կենտրոնը (երկրի ամենալավ ազգագրական ցուցասրահներից մեկը)։ Հարևանությամբ է գտնվում կենդանաբանական այգին և փղերի արգելոց Սամպհրան։
Հարավային Թաիլանդը զբոսաշրջիկներին քիչ է ծանոթ՝ սակայն հանդիսանում է թաիլանդական քաղաքակրթության օրրան, հայտնի է իր գեղատեսիլ անտառներով, ջրվեժներով, ազգային գունագեղ տոներով, տասնյակ հին քաղաքներով և տաճարներով։ Չիանգմայը (Բանգկոկից 700 կմ) իր մեծությամբ և կարևորությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ Սարերի լանջերին տեղակայված (2600 մ) «հին քաղաք» Չիանգմայը ստեղծվել է 1296 թ։ Շրջապատված է հուժկու, հզոր բերդային պատով և պաշտպանողական խրամատով։ Քաղաքում և նրա շրջակա տարածքում կան մոտավոր 300 տաճարներ և պատմական հուշարձաններ։ Այնպիսի շինություններ, կառույցներ ինչպիսիք են՝ Դոյի Սուտեր Շրինեն, Վատ Պրա Սինգհը, Վատ Չիանգ Մանը (1296 թ. տարածաշրջանում ամենահին վանքն է), Պրա Սատանգ Ման, որի վրա պատկերված են Բուդդայի պատկերները (մոտ 2000 տարեկան), Վատ Չեդի Լուանգ, նաև բուդդիզմի սրբություններից մեկը, որը տեղակայված է սարի գագաթին, Չինգմայից 16 կմ. դեպի հյուսիս-արևմուտք Վատ Դոյի Սուտխեպ տաճարը (XIII-XIV դար) և Թագավորական ընտանիքի ամառային գահանիստ՝ Պխուպինգ դղյակը։ Այս ամենը քաղաքին համաշխարհային ճանաչում են բերել։
Ոչ շատ հեռվում տեղակայված է առեղծվածային Մեխոնգսոն քաղաքը իր Վատ Չհոնգ Կհամը տաճարով, որը քաղաքի ամենահին շինություններից մեկն է։ Հետաքրքիր է նաև Վան Պրախտատ Դոն Կոնգ Մու տաճարը, Բուդդայի սուրբ մասունք պահպանող Վատ Կիտտի Վոնգը, Վատ Չոնգ Կլանգ տաճարը։
Մեխոնգսոնի շուկաներում կարելի է գտնել ազգային հուշանվերներ Լաոսից, Բիրմայից և Թաիլանդի հյուսիսային ցեղերի բացառիկ աշխատանքները։ Մեխոնգսոն շրջանը գտնվում է Չիանգմայի և Չիանգրայի արանքում։ Այն յուրահատուկ է իր զբոսայգիներով, հրաշալի ջրվեժներով, հարյուրավոր քարանձավներով, իսկ շրջակա լեռները հարուստ են տաք հանքաղբյուրներով և առողջարար բուժացեխերով։ Նամտոկ-Պա-Սիա անտառային զբոսայգում է տեղակայված համանուն վեցհարկանի ջրվեժը, Տհամ Պլա զբոսայգում է գտնվում անկրկնելի «Ձկների քարանձավը», որտեղ կան միլիարդավոր գույնզգույն ձկներ, իսկ ոչ այնքան մեծ գրոտում տարբեր չափերի և գույների խխունջները։ Ազգային Զբոսայգի Նամ Տոկ Մէ Սուրինը հայտնի է հարյուր մետրանոց Մէ Սուրին ջրվեժով, ինչպես նաև Նամ Լոտ քարանձավը իր աներևակայելի շթաքար և պտկաքար «այգիով»։ Մեխոնգսոնից դեպի Չիանգմայ ճանապարհին է գտնվում ունիկալ «խոլորձների ագարակը», ինչպես նաև փղերի հայտնի գյուղը, որտեղ բազմացնում և վարժեցնում են այդ հսկայական կենդանիներին՝ տնտեսության աշխատանքների և զբոսաշրջիկներին զվարճացնելու համար։
Չիանգմայից 5 կմ դեպի հարավ գտնվում են Վիանգ Կում Կամի փլատակները (տարածաշրջանում ամենավաղ պատմական բնակության, մոտավոր X-XI դար)։ Սուկհոտայ պատմական արգելոցը տեղակայված է Բանգկոկից դեպի 447 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է 70 քկմ ներառյալ Իյոմ գետի ձախ ափը, որը պահպանում է այս հնագույն մայրաքաղաքի ավելի քան 100 կիսաքանդ շինությունները (XIII-XV դարեր), այդ թվում նաև հայտնի Վատ Սի Չխում տաճարը։ Այստեղ Բուդդայի նստած արձան կա, որի ոտքերի երկարությունը կազմում է 11 մ։ Չիանգմայը և նրա մոտակա տարածքները բնակեցված են բազմաթիվ ցեղերով ու ժողովուրդներով (մոտավոր 550 հազար մարդ), այդ շրջանի յուրօրինակ մշակույթը մինչև 20-րդ դար իր վրա չի զգացել քաղաքակրթության ազդեցությունը։ Տարածաշրջանի ամենաառեղծվածային ցեղը՝ կարեններն են («պա դոնգ», «պգհանո»)։ Այդ ցեղերից մեկում կնոջ գեղեցկության իդեալ են համարվում երկար պարանոցով և երկար ականջներով կանայք, այդ պատճառով աղջիկներին դեռ վաղ հասակում պարանոցներին տաքացրած պղնձյա օղակներ էին հագցնում։ Տարիքի հետ օղակները ավելանում են, հետևաբար, պարանոցն էլ երկարում էր, որն էլ կանանց էկզոտիկ տեսք էր հաղորդում։ Հետաքրքիր է նաև «լիսու» ցեղի հյուսիսային գյուղը, որն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ։ Նրանք պատրաստում են շատ գեղեցիկ, վառ ազգային կոստյումներ, որոնք զարդարված են մեծ թվով արծաթյա զարդերով։ Շատ ցեղերում պաշտամունք է համարվում օպիում ծխելը. որպես մշակութային ավանդույթների մի մաս՝ իշխանությունները օրենքով թույլ են տալիս (այդ թույլտվությունը չի վերաբերում զբոսաշրջիկներին)։
Չիանգմայից հյուսիս-արևելք և Բանգկոկից 785 կմ վրա է գտնվում Չիանգրայը, Լաննա Տայ պետության նախորդ մայրաքաղաքը («միլիոնավոր բրնձի դաշտերի թագավորությունը»)։ Մեր օրերում էլ քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցիկ բնությամբ, նաև բազմաթիվ բուդդայական տաճարներով։ Նախկինում Բատ Պրա Կեոում պահպանվել է զմրուխտյա Բուդդայի արձանը, որը այժմ գտնվում է Բանգկոկում, Նգամ Մուանգ Խիլը լեգենդար Մենգրայ Մեծի գերեզմանատունն է համարվում, իր ճարտարապետությամբ հետաքրքիր է նաև Վատ Պրա Սինխը և այլ շատ պաշտամունքային շինություններ։
Մեկոնգ գետի ափին՝ Չիանգրայից դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ևս մեկ հնագույն մայրաքաղաք Չիանգսէն (Չիանգսաեն), որը հայտնի է իր՝ Վատ Պրա Տհատ Չոմ Կիտտի, Պրա Տհատ Դոյի Տունգ, Չեդի Վատ Պա Սակ և Չեդի Լուանգ տաճարներով և հարուստ գավառագիտական թանգարանով։ Անմիջապես քաղաքի սահմանից է սկսվում հայտնի «Ոսկե եռանկյունին» (Սոպ Ռուակը)՝ Բիրմայի և Լաոսի սահմանին գտնվող լեռնային անտառային շրջանը, որը թաիլանդական քաղաքակրթության օրրանն է և որտեղ շատ դարեր առաջ առաջացել են թաիլանդական առաջին անկախ պետությունները։ Այժմ այդ շրջանը հայտնի է իբրև «օպիումի մայրաքաղաք», բայց այդ վայրերի իրական հմայքն են՝ լեռնային բնապատկերները, խիտ անտառներում բնակվող փղերը, ջրվեժները։
Զբոսաշրջիկների համար առանձին հետաքրքրություն են ներկայացնում թաիլանդական հայտնի մարտարվեստները՝ բոկսը կամ Մուաու-Թայը («ծովամարտը»), չայան («հաղթանակը»), շա-ֆուտ-ֆանը («հինգ մարտական կատուների կլանը») և կրաբի-կրաբոնգ («ձող-փայտ»)։ Հայտնի է այն հանգամանքը, որ թաիլանդացիները սիրում են կենդանիներին ներգրավել մոլի մարզաձևերի մեջ. աքլորների կռիվ, ձկների մրցում և նույնիսկ էկզոտիկ փղերի մարտ։ Այլազգիներին հիմնականում թույլ չեն տալիս դիտել այս մենամարտերը, բայց եթե հաջողվի, արժե ծախսել 2 ժամ այդ տեսարանին ականատես լինելու համար։