1887 թվականից Արարատը պահպանում է լեգենդար կոնյակի արտադրության ավանդույթները։ Ներսես Թաիրյանը Երևանում կառուցեց առաջին գինու-կոնյակի գործարանը։ 1899 թվականին ընկերությունն անցնում է Ռուսաստանում հայտնի «Ն.Լ. Շուստովը և որդիներ» ընկերակցությանը։ 20-րդ դարի սկզբին «Շուստով և որդիներ» ընկերությունը հայկական կոնյակի մատակարարի կարգավիճակ ստացավ Նորին կայսերական մեծություն Նիկոլայ II-ի արքունիքին:
Մկրտիչ Մուսինյանցի ստեղծած Հայկական առաջին «Fine-Champagne Selected» վինտաժային կոնյակը 1902 թվականին ներկայացվել է կոնյակի ծննդավայրում՝ Ֆրանսիայում, որտեղ այն արժանացել է ճանաչման և մեծ զարմանք է առաջացրել տեղի վարպետների մոտ իր նրբաճաշակ որակով: 1907 թվականին Մ. Մուսինյանցը Բորդո քաղաքում անցկացված միջազգային ցուցահանդես-համտեսի շրջանակներում պարգևատրվում է համագործակցության դիպլոմով: 1920 թվականին գինու և Կոնյակի բոլոր գործարանների պետականացման ժամանակ առաջինը պետության սեփականությանն է անցել հենց Արարատի կոնյակի գործարանը։
Արարատ կոնյակն ունի հետևյալ հատկանիշները՝ մուգ սաթի գույն, հարուստ բույր, թավշյա հարուստ համ, երկարատև հետհամ: Նման հաջող համադրության պատճառը Արարատյան դաշտի եզակի միկրոկլիման է։ Հենց այդ պատճառով ԱՐԱՐԱՏ կոնյակները առանձնանում են իրենց բազմազանությամբ ու համային զգացողությունների ավելի լայն սպեկտրով:
Հրավիրում ենք էքսկուրսիայի Արարատ կոնյակի գործարան, որի ընթացքում կլսեք կոնյակի պատմությունը, ինչպես նաև կհամտեսեք Արարատյան տեսականու երկու-երեք տեսակի կոնյակ: