Պարզապես անհնար է պատկերացնել մայրաքաղաք Երևանն առանց նրա գլխավոր տեսարժան վայրի՝ Կասկադի։ Սա համակարգված կարգավորված և գեղարվեստորեն ձևավորված աստիճանների, քանդակների, շատրվանների, ծաղկանոցների ներդաշնակությունն է Քանաքեռի բլուրների լանջերին, որոնք, ընդհանուր առմամբ, մոնումենտալ կառույց են: Կասկադը գտնվում է օպերայի և բալետի թատրոնի հետևում, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան և Մոսկովյան փողոցների միջև: Կասկադի սկզբնամասում փոքրիկ պուրակ է, որտեղ կանգնեցված է ճարտարապետ Թամանյանի հուշարձանը, ով մտածում է իր կյանքի գլխավոր հատակագծի շուրջ: Շքեղ սանդուղքը կառուցվել է կաթնային տուֆից, որպեսզի միանան քաղաքի ստորին և վերին հատվածները ։ Մեծ Կասկադը նման է Բաբելոնյան հսկայական բազմաշերտ բուրգի, որի գագաթին տեղադրված է վերածնված Հայաստանի կոթողը՝ ուրարտական մոտիվներով և զարդանախշերով ։ Կասկադը սկսել են կառուցել 1970-ականներին, բայց այդպես էլ չեն ավարտել։ Ավարտին խանգարեց Ղարաբաղյան պատերազմը։
Գաֆէսճեան կենտրոնը ժամանակակից արվեստի կենտրոն է Կասկադ համալիրում ՝ Կենտրոն թաղամասում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանի կողմից և ներկայացնում է նրա ժամանակակից արվեստի հավաքածուն: Կասկադի համալիրի ճարտարապետն է Ալեքսանդր Թամանյանը։
Կենտրոնի նպատակն է Հայաստանում ցուցադրել ժամանակակից արվեստի հիասքանչ նմուշները և համաշխարհային հանրությանը ներկայացնել հայկական մշակույթի լավագույն նմուշները: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հավաքածուում ընդգրկված են այնպիսի հայտնի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Փիթեր Վոյթուկ, Դեյլ Սյուլի, Ջենիֆեր Բարթլեթ, Ֆերնանդո Բոտերո, Դեյվիդ Բրոյեր-Ուելին, Յոնգ Հոնգ, Բարի Ֆլանագան, Ժաումե Պլենզան, Ֆրանսուա Քսավյե Լալան, Ջոանա Վասկոնսելոս և այլն: