incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տեսարժան վայրեր > Թռչունների քարանձավ
Թռչունների քարանձավ

 

 

Թռչունների քարանձավը գտնվում է Արփա Գնիշիկ գետի մոտ, 30 մ բարձրության վրա: Քարանձավը նեղ անցուղիներով կապված ժայռային կացարանների շղթա է: Ժայռի վերին հատվածներում այն ​​ավելի փոքր տրամագծով մի քանի ճեղքեր ունի։ Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարերով։

 

Հայտնի է, որ աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է հենց Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում: Կոշիկը նախատեսված է աջ ոտքի համար,այն բավականին փոքր է, եվրոպական ստանդարտներով համապատասխանում է ներկայիս 37 չափսին։

 

Լաբորատոր տվյալների համաձայն, ամենահին կոշիկը 5637-5387 տարվա պատմություն ունի: Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվեց գինու արտադրության համար հարմարեցված վայր։ Աշխարհի ամենահին գինեգործարանը 5000-5500 տարվա պատմություն ունի։

 

վայր այցելելը պարտադիր է, քանի որ տարածքում կան բազմաթիվ հնավայրեր, խաչքարեր, տեսարժան վայրեր, Ս.Աստվածածին եկեղեցին և Նորավանքը՝ կառուցված Մոմիկ ճարտարապետի կողմից։ 

 

 

 

© 2023 EdenTour. All rights reserved.