Գլխավոր > Տեսարժան վայրեր > Գոշավանք
Գոշավանք
Այս գեղեցիկ վանքը կառուցել է հայտնի վարդապետ (աստվածաբանության դոկտոր) Մխիթար Գոշը։ Վանքն ի սկզբանե կոչվել է Նոր Գետիկ, իսկ 1213 թվականին վերանվանվել է Գոշավանք։
Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական և ուսումնական կենտրոններից մեկը, որտեղ շուրջ 25 տարի ապրել և իր գործունեությունն է ծավալել հայ մեծ գիտնական, իրավագետ և մատենագետ Մխիթար Գոշը (1130-1213 թթ.)՝ հայ ականավոր մտածող, պետական գործիչ, բազմաթիվ առակների հեղինակ, ինչպես նաև առաջին քրեական օրենսգրքի հեղինակ: Նա մասնակցել է վանքի վերակառուցմանը։ Նրա պատվին էլ հետագայում վերակոչվել է վանքը։
Այցելելով Գոշավանք՝ դուք կարող եք հասկանալ միջնադարյան ուսումնական համակարգի կառուցվածքը։