Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Հնում քաղաքի տեղում գտնվել է Կումայրի բնակավայրը։ Բնակավայրի անվանումը գալիս է այս տարածքում բնակվող հին ցեղի՝ կիմերների անունից (սկյութների ժամանակակիցներ): Կումայրիի մասին առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 7-6-րդ դարերում: Միջնադարում քաղաքը սկսել է կոչվել Գյումրի: Այն երկար ժամանակ պատկանել է արաբներին, ապա՝ թուրքերին ու պարսիկներին։ Ռուս-պարսկական պատերազմների ընթացքում Կումայրին 1804 թվականին մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ, իսկ 1837 թվականին Կումայրիի տարածքում հիմնադրվում է ռուսական Ալեքսանդրապոլ ամրոցը՝ ի պատիվ Նիկոլայ I-ի կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի։ Այդ պահից սկսվում է քաղաքի զարգացումը։ 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է երկաթուղի, որի շնորհիվ քաղաքը դարձել Է Անդրկովկասի առևտրի կենտրոններից մեկը։ 1924 թվականին քաղաքը վերանվանվել է Լենինական, իսկ Հայաստանի անկախության հռչակումից հետո կրկին ստացել Գյումրի անվանումը։ Գյումրին դարեր ի վեր եղել է մշակութային իրադարձությունների կենտրոն։ Հենց այստեղ է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի առաջին ազգային օպերան՝ «Անուշը» ։ Գյումրին ավանդաբար արհեստների և արվեստների քաղաք է համարվել, և դա փաստացիորեն կարելի է տեսնել գրեթե ամեն քարի վրա: Այցելեք մեծ մարդկանց այս քաղաքը և ձուլվեք այս քաղաքի և նրանց բնակիչների զարմանալի ոգու հետ: