Վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Բագրատունիների արքայատոհմի հովանու ներքո։ Հաղարծին համալիրը գտնվում է բարձր լեռներում, որտեղ ճախրում են արծիվները, իսկ վանքի անվանումը հայերենից թարգմանվում է որպես արծիվների խաղ: Արծվի՝ ուժեղ թռչնի կերպարը հաճախ հանդիպում է Հաղարծինի պատերի ներսում։ Այսպես, Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատի արձանախումբը պատկերում է վանական հագուստով երկու տղամարդու և եկեղեցու գմբեթին նստած արծվի: Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել է 11-րդ դարում, համալիրի ամենահին շինությունն է։ Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1281 թվականին։ 12-13-րդ դարերում եկեղեցուն կցվել է գավիթ։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 1244 թվականին, հիշեցնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն չափերով փոքր է։ Վանքի տարածքում է գտնվում նաև սեղանատունը, որը կառուցվել է 1248 թվականին ։ Համալիրի տարածքում կան մի քանի խաչքարեր։ Այստեղ է թաղված միջնադարյան հայ նշանավոր աստվածաբան Խաչատուր Տարոնեցին։ Եկեղեցին արժանի է ձեր հատուկ ուշադրությանը՝ հեքիաթային բնության և հնագույն արժետեկտուրայի զարմանալի ներդաշնակության շնորհիվ: