«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում: Ի սկզբանե ընկերությունը զբաղվում էր նոր և անտիկ գորգերի մշակմամբ, իսկ արդեն 2002 թվականին Մեգերյան ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում: Մենք շատ շնորհակալ ենք այս ընկերությանը, քանի որ այն մեր երկրում վերականգնել է ձեռագործ գորգերի արտադրության ավանդույթը։ Նրա գործունեության շնորհիվ հայկական գորգերը հայտնվել են համաշխարհային շուկայում և համաշխարհային ցուցահանդեսներում։ Տարիներ շարունակ գորգերի արտադրությամբ զբաղվող «Մեգերյան կարպետ» ընկերությունն իր ավանդն ու ուրույն ձեռագիրն է կրում ձեռագործ գորգերի բազմազան ու բազմերանգ աշխարհում: Մեգերյան Կարպետում արտացոլվում են ինչպես գորգագործների հոգատարությունը յուրաքանչյուր հանգույցի հյուսման նկատմամբ, այնպես էլ հին հայկական մշակույթի մի մասնիկի փոխանցումը սերնդեսերունդ: Շատ հետաքրքիր է, որ գորգերը հյուսված են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից նախշերով։ Մենք կարող ենք զբոսաշրջիկների համար էքսկուրսիա կազմակերպել գորգագործության գործարանում, որտեղ մինչ օրս օգտվում են մի քանի դար առաջ գործածվող ձեռքի հյուսման տեխնոլոգիայից։ Դուք ոչ միայն կարող եք ստուգել արտադրությունը, ցուցասրահը, այլև կարող եք գնել իսկական ձեռագործ գորգ: