ՄԻՍՄԱ ընկերությունը սկսել է մի նոր և ներշնչող նախագիծ՝ «ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ», որի նպատակն է ճանաչելի դարձնել և տարածել հայկական հին գորգերի նախշերն ու զարդանախշերը։
Համադրելով ավանդականն ու արդիականը՝ ՄԻՍՄԱ-ն ստեղծել է «Miskaryan heritage» բրենդը՝ առաջարկելով բացառիկ արտադրանք, որը յուրահատուկ շունչ է հաղորդում ցանկացած ինտերիերի։
Մեր տեսականին
Մենք առաջարկում ենք հին հայկական գորգերի զարդանախշերով ասեղնագործված բազմազան նմուշներ՝
-
Տան համար՝ Բարձեր, սփռոցներ, անձեռոցիկներ։
-
Աքսեսուարներ՝ Պայուսակներ, գոտիներ, շարֆեր։
-
Հագուստ և հուշանվերներ՝ Շապիկներ, խաղալիքներ և այլ հետաքրքիր պարագաներ։
Հատկապես Miskaryan heritage բրենդի ասեղնագործված բարձերը մեծ սիրով են ընդունվել ինչպես Հայաստանում և Սփյուռքում, այնպես էլ օտարերկրացիների կողմից։ Մենք առաջարկում ենք նաև մանկական, դեկորատիվ, տոնական և անհատականացված (personalized) լուծումներ։
Եկե՛ք միասին ճանաչենք, տարածենք, սովորեցնենք և նվիրենք ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ։

