Նավասարդ
«Նավասարդ» Հայ-Իրանական Մշակութային Խոհանոցային Փառատոն
Օգոստոսի 10֊ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Մշակութային կենտրոնի եվ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
Փառատոնի մուտքն ԱԶԱՏ Է։
Բաց մի՛ թողեք տարվա ամենահամեղ ու գունեղ իրադարձությունը։
Սիրով սպասում ենք ձեզ Սիսիանում։

