incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ՀԱՅ ՀԱՅ
Գլխավոր > Բլոգ > Երևանի Նորաձևության Շաբաթ
Երևանի Նորաձևության Շաբաթ

 

Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը՝ Երևանի քաղաքապետարանի և միջազգային գործընկերների հետ համատեղ, կազմակերպում է ամենամյա «Նորաձևության շաբաթը» (Fashion Week)՝ նպատակ ունենալով զարգացնել հայկական նորաձևությունը, այն ճանաչելի դարձնել միջազգային հարթակներում և Երևանը դասել «Նորաձևության շաբաթներ» հյուրընկալող քաղաքների շարքում: Միջոցառման ընթացքում ավելի քան 20 հայ և միջազգային դիզայներներ կներկայացնեն իրենց հավաքածուները՝ ընդգծելով նորարարությունը, կայունությունը (sustainability) և մշակութային ինքնությունը: Միջոցառումը հագեցած է տպավորիչ ցուցադրություններով, ցուցահանդեսներով և այլ ստեղծագործական նախագծերով, որոնց ընթացքում դիզայներները կներկայացնեն իրենց նոր հավաքածուները: Երիտասարդ դիզայներների «Fashion Scout Armenia» մրցույթն ուղղված է նոր տաղանդների բացահայտմանը և Fashion Scout միջազգային հարթակի միջոցով նրանց միջազգային ճանաչում ապահովելուն: Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում ներկայանալու Լոնդոնի նորաձևության շաբաթում (London Fashion Week) և մասնակցելու Polimoda-ի վերապատրաստման ծրագրին: «Fashion Expo» ցուցահանդեսային տարածքն ընդգրկում է ավելի քան 60 հայկական և միջազգային ապրանքանիշերի մասնակցություն: Այս ձևաչափը կազմակերպություններին թույլ է տալիս ցուցադրել իրենց հավաքածուները, հաստատել նոր կապեր և գործընկերություններ, իրականացնել վաճառքներ, բարձրացնել ապրանքանիշի ճանաչելիությունը, ինչպես նաև կապվել միջազգային հյուրերի և ոլորտի փորձագետների հետ՝ փորձի փոխանակման նպատակով: «Fashion Talks»-ն առաջարկում է պանելային քննարկումներ նորաձևության ոլորտի միջազգային հայտնի մասնագետների հետ հետևյալ թեմաներով՝ ոճաբանություն, լուսանկարչություն, կայունություն, ՏՏ և նորաձևություն, պորտֆոլիոյի ստեղծում և այլն: Միջոցառման շրջանակներում իրականացվում են հատուկ նախագծեր՝ CRELAB Տավուշի և Կոտայքի մարզային կենտրոնների ցուցահանդեսներ, «Pepsi x YFW» մրցույթը և «Denim Cycle» ցուցահանդեսը: Միջոցառումը լուսաբանվում է նորաձևության ոլորտի առաջատար միջազգային և տեղական լրատվամիջոցների կողմից՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile, Fucking Young, White Milano, Tranoi և այլն:

WhatsApp Telegram
© 2026 EdenTour. All rights reserved.