Գլխավոր > Փառատոններ > Թթի փառատոն
Թթի փառատոն
Թթի փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Քարահունջ գյուղում, այն սկսվում է հայտնի Քարահունջ թթի օղու պատրաստման և համտեսման ողջ գործընթացով։
Թթի օղու թորման արարողությանը մասնակցելուց հետո այցելուները հայկական երգ ու պարի ներքո համտեսում են ավանդական ուտեստներ՝ միաժամանակ զննելով տեղական արտադրության և աճեցված ապրանքների շուկան:
Տեղական ապրանքներով լի սեղանների վրա գավառի յուրաքանչյուր համայնք ներկայացնում է իր արտադրանքը և ավանդական ուտեստները, այդ թվում՝ Սիբեկ, Ղավուրմա և թան: