incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Փառատոններ > Գարեջրի փառատոն
Գարեջրի փառատոն

 

Երևանի սրտում` Զաքյան փողոցում, «Գարեջրի օրեր» փառատոնն է, փառատոնն անցկացվում է երկու օր` հուլիսի 22-ին և 23-ին:

  Այստեղ հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ են ներկայացնում իրենց արտադրանքն ու գարեջրի պատրաստման տեխնոլոգիան,  ինչպես հմուտ, այնպես էլ շուկա նոր մուտք գործող գարեջրագործներին հարթակ տրամադրելու և իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Գարեջուր Հայաստանում սկսել են պատրաստել դեռ հին ժամանակներում։ Քրիստոսից առաջ 5-րդ դարում հայկական գյուղերից մեկը կատարած այցելությունից հետո պատմիչ Քսենոփոնը գրել է, որ կավե կարասներում հայերը պահում են գարու գինի` երեսին լողացող գարեհատիկներով։

Փառատոնի այցելուների շարքում հիմնականում զբոսաշրջիկներ են, որոնք վայելում են Երևանն ու հայկական գարեջուրը։

© 2023 EdenTour. All rights reserved.