խորովածի համահայկական ամենամյա փառատոնից է, փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։
խորովածը ամենուր հայտնի մսային ուտեստ է. Սակայն հայերն ունեն իրենց հատուկ բաղադրատոմսը և այն անվանում են «Խորոված»:
Հայաստանում խորովածի պատրաստման գործընթացում ներգրավված են միայն տղամարդիկ։ Նրանք նախապես գնում են բոլոր անհրաժեշտ մթերքները, իսկ հետո մսի համար հատուկ մարինադ են պատրաստում։
Մեկ այլ ազգային յուրահատկություն է լոլիկից, սմբուկից, կանաչ պղպեղից պատրաստված բանջարեղենային կերակուրը, որը պատրաստվում է կրակի վրա և մատուցվում մսի հետ։
«Խորովածը» համարվում է ազգային ուտեստ և պատահական չէ, որ նրա պատվին ամեն տարի կազմակերպվում է փառատոն։ Այն տեղի է ունենում Լոռու մարզում՝ Ահթալա գյուղում։
Ինչպես հայտնի խոհարարները, այնպես էլ սիրողականները ներկայացնում են մոտ 40 տարբեր տեսակի խորոված։
Միջոցառումն ուղեկցվում է երգով, պարով և հետաքրքիր խաղերով։