Գլխավոր > Փառատոններ > Արենի Գինու Փառատոն
Արենի Գինու Փառատոն
«Արենի Գինու Փառատոն»-ը հիանալի առիթ է միավորելու գինեգործներին, գինեսերներին եւ Արենի համայնքը սիրող այցելուներին։
«Փառատոնի նպատակն է զարգացնել համայնքում իրադարձային զբոսաշրջությունը, բարձրացնել գյուղի կենսամակարդակը, նպաստել համայնքի տնտեսական շրջանառությանը, ինչպես նաեւ դիրքավորել Հայաստանը միջազգային շուկայում՝ որպես բարձրորակ գինու արտադրության առաջատար երկիր:
Փառատոնին ներկայացված են լինելու տնայնական եւ արտադրական գինեգործների գինիները, իսկ միջոցառման տրամադրությունն ապահովելու է ազգային երաժշտությունն ու պարը: