incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տեսարժան վայրեր > էրեբունի թանգարան
էրեբունի թանգարան

 

 

Թանգարանը կառուցվել է Էրեբունի քաղաքի պատվին 1968 թվականին՝ Արին-բերդ բլրի ստորոտին, որտեղ ցուցադրված են Ուրարտուի մշակույթի արժեքավոր եզակի նմուշներ: Էրեբունին եղել է քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն կենտրոն։ Ասում են, որ Երևանի անունը ծագել է "Էրեբունի"բառից։  Քաղաքը կառուցել է Ուրարտու պետության թագավոր Արգիշտի Ա – ն մ.թ. ա. 782 թվականին, ինչի մասին վկայում են Խորխորյան սեպագիր արձանագրությունը և նրան նույնական մյուս երկուսը, որոնք հայտնաբերվել են Արին-բերդ բլրի վրա ։ 


Թանգարանի տարածքի մեջ են մտնում Էրեբունու պարսպապատերի մնացորդները և արքունական պալատի որոշ սրահների մասնակի վերակառուցումը, որոնք գտնվում են բաց երկնքի տակ, թանգարանի գլխավոր շենքի հետևում, բլրի գագաթին:

Էրեբունի թանգարան կարող եք այցելել երեքշաբթիից կիրակի:

 





© 2023 EdenTour. All rights reserved.