incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տեսարժան վայրեր > Գեղարդավանք
Գեղարդավանք

 

Գեղարդի վանքը Հայաստանի հնագույն վանքերից է։  Այն կառուցվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո։ Հեթանոսական տաճարի տեղում վանքը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը։ Սա ժայռափոր սենյակների բարդ համալիր է, որն իր մեջ ներառում է երկհարկանի քարե տաճարներ և եկեղեցի։ Գեղարդավանքի ամբողջական անվանումը բառացի նշանակում է գեղարդի վանք։ Անունը ծագում  է Լոնգինի նիզակից, որով խաչի վրա խոցել են Քրիստոսի մարմինը։  Ըստ տեղեկությունների՝ այն Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից՝ ի թիվս բազմաթիվ այլ մասունքների։ Այժմ Գեղարդը ցուցադրվում է Էջմիածնի թանգարանում։ 

Վանականներն այստեղ ապաստան և սնունդ էին տալիս ճանապարհորդներին, ովքեր չէին համարձակվում մութն ընկնելուց հետո անցնել կիրճով։ 

 

 





Վանքը մի քանի անգամ ենթարկվել է արաբների, ապա սելջուկ-թուրքերի հարձակումներին, որոնք այրել են այն 923 թվականին ։ 

 

Ամրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։  Վանքը շրջապատող ժայռերը Գողթ գետի կիրճի մի մասն են, որը, ինչպես վանական համալիրը, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Վանական համալիրի տաճարների մի մասն ամբողջությամբ փորված են ժայռերի ներսում, իսկ մյուսները բարդ կառույցներ են, որոնք բաղկացած են ինչպես պարսպապատ շինություններից, այնպես էլ ժայռի խորքում փորված սենյակներից: Վանական համալիրի տարածքում կան բազմաթիվ քարե պատերի վրա փորագրված և առանձին կանգնած խաչքարեր՝ հայկական ավանդական քարե հուշակոթողներ՝ խաչերով։    

Երևանին մոտ գտնվելու պատճառով Գեղարդը դարձել է զբոսաշրջիկների համար ամենամատչելի տեսարժան վայրերից մեկը, անգամ Ժամանակի սղության դեպքում:


 

© 2023 EdenTour. All rights reserved.