Աշտարակի ամենահայտնի հուշարձաններից է լավ պահպանված Կարմրավոր եկեղեցին։ Այն կառուցվել է 13-րդ դարում Գրիգորի և Մանասեի կողմից։ Կենտրոնում վեր է սլանում լայն թմբուկի վրա երեսպատված կլոր սալիկապատ գմբեթը։ Եկեղեցու ներքին պատերին դեռևս տեսանելի են որմնանկարները։ Տաճարի միակ զարդարանքը գմբեթի և հիմնական շենքի տանիքի վրա վառ կարմիր սալիկապատ տանիքն է։
Ըստ հին ավանդույթի աշտարակցի երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։
Երկու ավագ քույրերը որոշում են զոհաբերել իրենց՝ հանուն կրտսերի երջանկության, և նարնջագույն (ծիրանի գույն) ու կարմիր շորեր հագնելով՝ նետվում են խոր կիրճը։ Տեղեկանալով կատարվածի մասին՝ փոքր քույրը սպիտակ շորեր է հագնում և նետվում ձորը, իսկ Սարգիսը վշտից դառնում է վանական։
Հետագայում կիրճի եզրին կառուցվել է երեք եկեղեցի՝ Կարմրավոր (կարմիր), Ծիրանավոր (ծիրանագույն), Սպիտակավոր (սպիտակ)։
Այցելեք Կարմավոր եկեղեցին և քայլեք այն արահետներով, որտեղ ժամանակին քայլել է մի երիտասարդ և իրեն սիրահարված երեք քույրերը: