incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Ծաղկաձոր

 

 

«Ծաղկաձոր» նշանակում է ծաղիկների ձոր։  Արդեն պարզ է, թե ինչի մասին է խոսքը՝ լեռներ, ձնառատ գագաթներ, գետեր, ծաղկագորգով ծածկված գեղատեսիլ հովիտներ։   Այս վայրի գեղեցկությունը հնարավոր չէ նկարագրել, բայց դա դեռ ամենը չէ, այստեղ նույնիսկ օդը բուժիչ է:

 

Այստեղ բնակություն են հաստատել դեռ հին ժամանակներից։ Վաղ միջնադարում այստեղի անտառները եղել են Արշակունիների արքայատոհմի որսի վայրերը։ 10-րդ դարում տեղանքը դառնում է Պահլավունիների տոհմի սեփականությունը և ստանում Ծաղկաձոր անվանումը։  11-րդ դարում կառուցվել է Կեչառիս վանական համալիրը, որը ծաղկել է մինչև 14-րդ դ., թեև 12-րդ դարում ենթարկվել է ավերիչ գործողությունների, մասնավորապես սելջուկ-թուրքերի զորքերի կողմից: 19-րդ դարավերջից 20-րդ դարասկզբից, երբ Հայաստանը միացվեց Ռուսաստանին, Ծաղկաձորը դարձավ Երևանի նահանգի պաշտոնյաների հանգստի լավագույն վայրը: Եվ արդեն խորհրդային տարիներին նա հայտնի էր ամբողջ երկրում իր գեղեցիկ լեռնադահուկային լանջերով, լավ կլիմայով, խիտ անտառներով և բուժիչ աղբյուրներով:

 

Այժմ Ծաղկաձորում կարելի է հանգստանալ և ամռանը, և ձմռանը։ Ծաղկաձորը լեռնադահուկային հանգստավայր է, ձմեռն այստեղ մեղմ է և արևոտ։ 

Այս քաղաքում կա ճոպանուղի, այստեղից կարող եք տեսնել Հայաստանի ողջ գեղեցկությունը:

 




© 2023 EdenTour. All rights reserved.