Էջմիածին քաղաքը Հայաստանի մշակութային և կրոնական կենտրոնն է, գտնվում է Երևանից 20 կմ արևմուտք։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում: Ավելի ուշ՝ մ.թ. 2-րդ դարի սկզբին, Մեծ Հայքի թագավոր Վաղարշակ Ա-ն (117-140 թթ.) այդ վայրում կառուցել է իր մայրաքաղաքը՝ իր պատվին անվանելով Վաղարշապատ:
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն իր պետական կրոնով ընդունել է քրիստոնեությունը մ. թ. 301 թվականին: Եվ այդ ժամանակից ի վեր Էջմիածինը դառնում է պաշտամունքային վայր բոլոր հավատացյալների համար՝ երկրի մշակութային, հոգևոր և քաղաքակրթական սիրտը: Ըստ ավանդության այս քաղաքում մի ժամանակ տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Ամենայն Հայոց Առաջին Կաթողիկոսի մարգարեական տեսիլքը. Քրիստոսը երկնքից իջավ և ոսկե մուրճով ցույց տվեց այն վայրը, որտեղ պետք է կառուցվի տաճարը: Այսպես 301 թվականին Տրդատ 3-րդ թագավորը հիմնադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը հայերենից նշանակում է "Միածին իջավ", այն համաշխարհային պատմության մեջ ամենահիններից է: Հետագայում ՝ 1945 թվականին, քաղաքն ինքնին վերանվանվեց տաճարի անունով։
Այսօր Էջմիածինը Հայ Առաքելական եկեղեցու առանցքային հենարանն է, այնտեղ է գտնվում Վեհափառի նստավայրը ։ 1992 թվականին քաղաքին պաշտոնապես վերադարձվել է Վաղարշապատ հնագույն անվանումը, սակայն շատերը դեռ օգտագործում են նախկին անվանումը։ 2000 թվականին Մայր Աթոռն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։
Էջմիածին կատարած Էքսկուրսիայի ժամանակ Մայր տաճարից բացի կտեսնեք նաև Սբ. Հռիփսիմե (7-րդ դարում նահատակված Հռիփսիմեի անունով, որը խոշտանգվել և սպանվել է Տրդատ III-ի հետ ամուսնանալուց հրաժարվելու համար), Սբ.Գայանե (630 թ. նահատակ Գայանե անունով, որը սպանվել է քրիստոնեությունը տարածելու համար) եկեղեցիները և «Էջմիածնի գանձերը» թանգարանը, որտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ:
Եթե դուք հետաքրքրված եք երկրի մշակույթով, պատմությամբ և կրոնով, ապա անպայման պետք է այցելեք փոքրիկ քաղաք Էջմիածին, որպեսզի իսկապես զգաք ժողովրդի հնագույն ոգին: