incoming1@edentour.am
AMD
USD
EUR
RUR
ENG
|
|
Հայ
Գլխավոր > Տուրեր Հայաստանում

Տուրեր Հայաստանում

Զբոսաշրջային տուրեր
Զբոսաշրջային տուրեր
դիտել ավելին
Գաստրո տուրեր
Գաստրո տուրեր
դիտել ավելին
Դասական տուրեր
Դասական տուրեր
դիտել ավելին
Համակցված տուրեր
Համակցված տուրեր
դիտել ավելին
Կորպորատիվ տուրեր
Կորպորատիվ տուրեր
դիտել ավելին
Դպրոցական  տուրեր
Դպրոցական տուրեր
դիտել ավելին
Երաշխավորված խմբային էքսկուրսիաներ
Երաշխավորված խմբային էքսկուրսիաներ
դիտել ավելին
Ձմեռային տուրեր
Ձմեռային տուրեր
դիտել ավելին
Տոնական տուրեր
Տոնական տուրեր
դիտել ավելին

Հայաստան- երկիր, որն անպայման պետք է տեսնել


Հայաստանը մի երկիր է, որը պահպանում է հնագույն ավանդույթները, շրջապատված է հիասքանչ բնությամբ և ունի յուրահատուկ ճարտարապետություն։ Սա հազարամյակների պատմություն ունեցող ժամանակակից երկիր է, որտեղ տեղակայված են հսկայական թվով ճարտարապետական հուշարձաններ, մի վայր, որտեղ ապրում են ուրախ և հյուրընկալ մարդիկ՝ հարուստ մշակույթով: Ցանկացած մարդ, ով գալիս է Հայաստան EDEN TOUR ընկերությունից գնված շրջագայությամբ, կբացահայտի այս հրաշալի, ֆանտաստիկ, յուրահատուկ երկիրը, որտեղից սկիզբ է առել աշխարհի ժամանակակից պատմությունը:

Հայաստանը մի երկիր է, որը Չինաստանի, Հունաստանի, Ճապոնիայի, Եգիպտոսի և Իրանի հետ միասին կարողացել է գոյատևել հազարավոր տարիներ: Մայրաքաղաք Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։



Քրիստոնեության ընդունում


301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես հիմնական կրոն։ Հետևաբար, երկրում կարելի է տեսնել մեծ թվով եկեղեցիներ, վանքեր և տաճարներ, որոնք ոչ միայն պատմական մեծ արժեք ունեն, այլև ունեն յուրահատուկ ճարտարապետություն։



Արարատ Լեռ


Ըստ աստվածաշնչյան լեգենդի՝ տապանը, որը կառուցել է Նոյը՝ համաշխարհային ջրհեղեղից ողջ աշխարհը փրկելու համար, հանգրվանել է Արարատ լեռան վրա։ Այս լեռը Հայաստանի խորհրդանիշն է, և այս երկրի բնակիչների ողջ կյանքը կապված է այս լեռան հետ։



Սևանա Լիճ


Հայաստանի գեղեցիկ մարգարիտը Սևանա լիճն է։ Այն ամբողջ Կովկասում քաղցրահամ ջրի ամենագեղեցիկ և ամենամեծ աղբյուրն է։ Ամռանը Սևանը հիանալի վայր է հանգստի համար։



Ամենաերկար ճոպանուղին


«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար ճոպանուղին է, որի երկարությունը 5752 մետր է: Այն գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն ձգվում է դեպի Տաթևի վանք՝ Հալիձոր գյուղից գետի կիրճով ։



Հայկական կոնյակ


Աշխարհում չկա մարդ, ով չի լսել հայկական կոնյակի մասին։ Այն պարզապես ըմպելիք չէ, այն Հայաստանի հպարտությունն է, նրա ժառանգությունն ու մշակույթը։ Հայերը  սերընդեսերունդ հպարտանում են այս մեծ նվաճումով։ Կոնյակի արտադրությունը սկսվել է 1887 թվականից։



Հյուրընկալություն


Հայկական հյուրընկալությունը հայտնի է ողջ աշխարհին, որտեղ ապրում են հայերը։ Սեփական երկրում նրանք նույնպես ողջունում են բոլոր հյուրերին և միշտ անում են ամեն ինչ, որպեսզի իրենց երկիր այցելող ճանապարհորդները երբեք չմոռանան իրենց բարության և սիրո մասին:



Տուրեր դեպի Հայաստան EDEN TOUR-ից


Տուրերը Հայաստանում ներառում են բազմաթիվ մշակութային և պատմական տեսարժան վայրեր, հիասքանչ բնապատկերներ, որոնք զարմացնում են իրենց անկրկնելի տեսարաններով, ազգային անկրկնելի խոհանոցով և սպասարկումով, որը համապտասխանում է համաշխարհային չափանիշներին:

Միայն Հայաստանում կարելի է ստանալ անմոռանալի տպավորությունների և վառ, կենսուրախ հույզերի ամբողջական փաթեթ: EDEN TOUR ընկերության էքսկուրսիոն տուրերը զբոսաշրջիկներին կպարգևեն այն, ինչ հնարավոր չէ գնել ոչ մի գումարով՝ անմոռանալի տպավորություններ: Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ այցելել է այս երկիր, անպայման կցանկանա վերադառնալ այստեղ։

EDEN TOUR-ն առաջարկում է ուղևորություններ խմբերի և միայնակ ճանապարհորդների համար: Ուղևորությունների կատեգորիաները շատ բազմազան են՝ գինու և գաստրոնոմիկ տուրերից մինչև Հայաստան-Վրաստան տուր: Բոլոր զբոսաշրջիկներին ուղեկցում է պրոֆեսիոնալ վարորդ և ուղեցույց, որը տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

 


© 2023 EdenTour. All rights reserved.